Ապրել և ստեղծագործել է Լիերենիայում (Բադախոս, 1617-1628), 1628 թվականից՝ Սևիլյա Սուրբարան «Ս․ Հուգոյի հրաշագործությունը» (1635, Սևիլյայի թանգարան)։ Սուրբարանին հատկապես բնորոշ են սրբերի վարքի թեմաներով կոմպոզիցիաները, որոնք մեկնաբանված են որպես մենաստանային կենցաղի տեսարաններ («Ս․ Բոնավենտուրի աղոթքը Գրիգոր X պապի ընտրության ժամանակ», 1629, Դրեզդենի պատկերասրահ)։ Սուրբարանի վաղ շրջանի գործերում նկատելի է Կարավաջոյի ուժեղ ազդեցությունը։ Ստեղծագործության ծաղկուն շրջանում (1630-1640-ական թվականներ) ստեղծել է դրամատիկորեն լարված, խստաշունչ, մոնումենտալ, լակոնիկ կերպարներ։ 1650-ական թվականներին նրա գործերում պարզորոշ արտահայտվել է նուրբ քնարականությամբ տոգորված հուզական խռովքը («Խաչելություն», 1660-ական թվականների սկիզբ, Էրմիտաժ, Լենինգրադ)։ Կրոն, կոմպոզիցիաներից բացի ստեղծել է նաև դիմանկարներ, նատյուրմորտներ, դիցաբանական թեմաներով նկարներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 204)։