Ադամ Բակրին

դերասան

Ադամ Բակրին (արաբ․՝ آدم بكري‎‎, մայիսի 15, 1988(1988-05-15)[1], Յաֆֆա, Թել Ավիվ, Իսրայել), արաբական ծագումով իսրաելցի դերասան։

Ադամ Բակրին
Ծնվել էմայիսի 15, 1988(1988-05-15)[1] (36 տարեկան)
ԾննդավայրՅաֆֆա, Թել Ավիվ, Իսրայել
ԿրթությունԼի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ և Թել Ավիվի համալսարան
Քաղաքացիություն Պաղեստին[2] և  Իսրայել[2]
Մասնագիտությունդերասան և կինոդերասան
ԸնտրանիՕմար (ֆիլմ)
Ծնողներհայր՝ Մուհամեդ Բաքրի

Մանկություն և պատանություն

Ծնվել է Նազարեթ քաղաքում 1988 թվականին։ Ծագել է արաբական կինեմատոգրաֆների ընտանիքից։ Նրա հայրն ու եղբայրները նույնպես կապված են կինոյի հետ[3]։ Թել Ավիվի համալսարանում անգլիական գրականության և թատերարվեստի բակալավրի կոչում ստանալուց հետո նա ուսումը շարունակել է Նյու Յորքում[4]։

Կարիերա

Նա իր թատերական կարիերան սկսել է 13 տարեկանում ՝ ելույթ ունենալով «Ալ Միդան» թատրոնում Նազարեթում և Հայֆայում[5]։ Ոուսումն ավարտելուց կարճ ժամանակ անց նա գլխավոր դեր է կերտել «Օմար» ֆիլմում, որը 2014 թվականին առաջադրվել է «Օսկար» մրցանակի` որպես լավագույն օտարալեզու ֆիլմ։

2014 թվականին ընտրվել է «Ալի և Նինո» ադրբեջանական ֆիլմում գլխավոր դեր մարմնավորելու համար։ Ֆիլմը հիմնված է համանուն վեպի վրա, որը պատմում է Ադրբեջանում 1917-1920-ական թվականների բուռն իրադարձությունների ֆոնին սիրո պատմության մասին[6]։ 2018 թվականին Բակրին նկարահանվել է «Slam» ֆիլմում, որը նկարահանվել է Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում[7]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադամ Բակրին» հոդվածին։