Ադաներո

Ադաներոն, գյուղաքաղաք և համայնք Իսպանիայում։ Պատկանում է Ավիլա պրովինցիային, Կաստիլյա ի Լեոն ինքնավար համայնքին։ 2014 թվականի տվյալներով ունի 204 բնակիչ։

Բնակավայր
Ադաներո
իսպ.՝ Adanero[1]
ԴրոշԶինանշան

ԵրկիրԻսպանիա Իսպանիա
ԵրկրամասԿաստիլյա ի Լեոն
ՇրջանԱվիլա
Մակերես31 կմ²
ԲԾՄ910 մետր
Բնակչություն204 մարդ (2023)[2]
Ժամային գոտիUTC+1
Փոստային դասիչ05296
Պաշտոնական կայքadanero.es
Ադաներո (Իսպանիա)##
Ադաներո (Իսպանիա)

Անվան ստուգաբանություն

Ըստ Էդուարդո Տեխերո Ռոբլեդոյի՝ անվանումը նշանակում է «Ադանի սեփականություն կամ ժառանգություն»։[3]

Տեղադրություն

Ադաներոն գտնվում է Լա Մորանիա կոմարկայում[4][5], պրովինցիայի կենտրոնից 40 կմ հեռավորության վրա, N-6 Մադրիդ-Կորունյա ավտոճանապարհի 109-110 կմ-ի վրա։ 2006 թվականի մարդահամարի տվյալներով գյուղաքաղաքն ուներ 326 բնակիչ (161 տղամարդ, 165 կին)։ Մակերեսը 31 կմ² է։

Հյուսիս-արևելք: Գուտիեռե ՄունիոսՀյուսիս: Մարտին Մունիոս դե լաս ՊոսադասՀյուսիս-արևելք: Մարտին Մունիոս դե լաս Պոսադաս
Արևմուտք: Պախարես դե Ադախա Արևելք: Սանտա Մարիա լա Ռեալ դե Նիևա
Հարավ-արևմուտք: Պախարես դե ԱդախաՀարավ: ՍանչիդրիանՀարավ-արևելք: Մունիոպեդրո

Պատմություն

Պեղումների ժամանակ հայտնաբերվել է վեստգոթյան ժամանակաշրջանի բրոնզե կուժ[3]։ Բնակչության մասին առաջին հիշատակումը եղել է 1250 թվականին[3]։ 15-րդ դարում գյուղաքաղաքը պատկանում էր Սանտո Տոմե սեքսմոյին (վարչատարածք միջնադարյան Իսպանիայում)[3]։

Գյուղաքաղաքի կարգավիճակ ստացել է Ֆելիպե IV-ի[6] կողմից 1630 թվականի մայիսի 15-ին։ 1691 թվականի մարտի 12-ի թագավորական հրովարտակով, որը կնքվեց Կառլոս II արքայի կողմից, Ադաներոյի առաջին կոմս նշանակվեց Պեդրո Նունիես դե Պրադոն[6]։ 1741 թվականի սեպտեմբերի 22-ին Ֆելիպե V-ի հրովարտակով գյուղաքաղաքն անկախ հրապարակվեց, իսկ 1753 թվականի մայիսի 3-ին Ֆերնանդո VI արքան վերահաստատեց որոշումը։

1845 թվականին պատմաբան Պասկուալ Մադոս Իբանիեսն իր «Իսպանիայի և նրա գաղութների պատմաաշխարհագրական, վիճակագրական բառարան»-ի մեջ Ադաներոն նկարագրում է որպես բազմաթիվ լճերի հովտում գտնվող մի բնակավայր․ ուներ 218 տուն և 774 բնակիչ։ Բնակչությունն զբաղվում էր գյուղատնտեսությամբ, ապրանքների փոխադրմամբ և առևտրով։

Ժողովրդագրություն

Համայնքը, որն ունի 31,42 կմ² տարածք[7], ըստ 2014 թվականի մարդահամարի՝ ունի 204 բնակիչ․ խտությունը կազմում է 6,49 մարդ/կմ²։

Ադաներոյի բնակչության փոփոխման գրաֆիկ (1842-2011)
Իսպանիայի ազգային վիճակագրական ինստիտուտ[8]

Հայտնի անձինք

  • Խուան Խիմենես Մարտին (1855-1901), իսպանացի նկարիչ, ով ծնվել է Ադաներոյում։ Սովորել է Մադրիդի Սան Ֆերնանդոյի Գեղեցիկ արվեստների արքայական ակադեմիայում։ 1881 թվականին հաստատվում է Հռոմում և սովորում տեղի Իսպանական գեղեցիկ արվեստների արքայական ակադեմիայում։ Վերադառնալով Իսպանիա՝ մասնակցում է գեղեցիկ արվեստների ազգային ցուցահանդեսների, որտեղ արժանանում է պատվավոր մի շարք հիշատակումների (1895, 1897, 1899)։ Մահացել է Մադրիդում 1901 թվականին։
  • Ֆլորենսիո Գալինդո դե լա Վարա (1947-), նկարիչ, ով ծնվել է 1947 թվականին Ադաներոյում[9]։ Եղել է Անտոնիո Լոպեսի աշակերտը։ Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի Գեղեցիկ արվեստների ֆակուլտետի պրոֆեսոր[10]։ Գրում է ռեալիստական ոճով, իր գործերը կենտրոնանում են երեխաների, կենդանիների և բույսերի վրա[9][10]։

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադաներո» հոդվածին։