Այոս-Դիմիտրիոս (Ատտիկա)

Այոս-Դիմիտրիոս[1] (հուն․՝ Άγιος Δημήτριος[2]), քաղաք Հունաստանում, Աթենքի հարավային արվարձան։ Գտնվում է ծովի մակարդակից 60 մետր բարձրության վրա, աթենական հարթավայրում, Աթենքի կենտրոնից 5 կմ հարավ։ Վարչական կենտրոնը Այոս-Դիմիտրիոս համայնքն է, Հարավային Աթենքի ծայրամասային միավոր է՝ Ատտիկա պերիֆերիայում։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչության թիվը կազմում է 71294 մարդ։ Մակերեսը 4,949 կմ² է, խտությունը՝ 14405,74 մարդ/կմ²։ 2014 թվականին տեղական ընտրությունների ժամանակ դիմարխ է ընտրվել Մարիա Անդրուցուն (Μαρία Ανδρούτσου

Բնակավայր
Այոս-Դիմիտրիոս
ԵրկիրՀունաստան Հունաստան
Մակերես4,949 կմ²
ԲԾՄ60 մետր
Բնակչություն71 664 մարդ (2021)
Հեռախոսային կոդ210
Փոստային դասիչ17341
Ավտոմոբիլային կոդZ
Պաշտոնական կայքdad.gr
Այոս-Դիմիտրիոս (Ատտիկա) (Հունաստան)##
Այոս-Դիմիտրիոս (Ատտիկա) (Հունաստան)
Ալեքսանդրոս Պանագուլիսի արձանը Այոս Դիմիտրիոսում

Քաղաքը հատում է Պիկրոդաֆնի գետը։ Քաղաքի արևելյան ծայրամասով անցնում է Վուլիագմենիս պողոտան հուն․՝ Λεωφόρος Βουλιαγμένης։ Այստեղ են գտնվում Աթենքի մետրոպոլիտենի երեք կայանները՝ Դաֆնի, Այոս-Դիմիտրիոս-Ալեքսանդրոս-Պանագուլիս և Իլյուպոլի-Գրիգորիս-Լամբրակիս։

Մինչ 1928 թվականը (ΦΕΚ 156Α) կոչվել է Բրախամի (Μπραχάμι)[3]։ Բրախամի միությունը ստեղծվել է 1925 թվականին (ΦΕΚ 48Α), 1943 թվականին (ΦΕΚ 22Α) ստեղծվել է Այոս-Դիմիտրիոս համայնքը, 1947 թվականին՝ (ΦΕΚ 199Α) Այոս-Դիմիտրիոս նոր միությունը[4], 1963 թվականին (ΦΕΚ 45Α)՝ Այոս-Դիմիտրոս նոր համայնքը[5]։

Հունական հեղափոխությունից հետո Բրախամի բնակչությունը կազմել է 7 մարդ[6]։ Այոս-Դմիտրոս անվանումը ստացել է Սուրբ Դիմիտրիա եկեղեցու անունից։

Բնակչություն

ՏարիԲնակչություն, մարդ
1920749[7]
19514621[7]
196121365[7]
197140968[7]
198151421[7]
199159662[8]
200168719[8]
201171294[2]

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այոս-Դիմիտրիոս (Ատտիկա)» հոդվածին։