Աննա Գրիգորյան (դերասան)

դերասանուհի, հաղորդավարուհի և մոդել
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աննա Գրիգորյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Աննա Գրիգորյան (հոկտեմբերի 27, 1991(1991-10-27), Երևան, Հայաստան), հայ դերասանուհի, մոդել, հաղորդավարուհի[1]։

Աննա Գրիգորյան
Ծնվել էհոկտեմբերի 27, 1991(1991-10-27) (32 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 դպրոց
Մասնագիտությունդերասանուհի, հաղորդավար և մոդել
ԱշխատավայրA-TV, Արմենիա TV և Շանթ հեռուստաընկերություն

Կենսագրություն

Աննա Գրիգորյանը ծնվել է 1991 թվականի հոկտեմբերի 27-ին, Երևանում[2]։ 2008 թվականին ավարտել է Երևանի Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 դպրոցը՝ ընդունվելով Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետ։ 2010-2015 թվականներին աշխատել է «ATV» հեռուստաընկերությունում, վարելով «Բրենդ թայմ», «Հրաշալի յոթնյակ» հաղորդումները և «Եկ այս գիշեր» հեռուստաշոուն։ 2010 թվականից նկարահանվել է մի շարք գովազդային հոլովակներում, ամսագրերում, որոնցից է Տոնի Շերվինոյի հետ համագործակցությունը։ 2013 թվականին դարձել է «Միսս Էլիտ Մոդել Լուք Հայաստան», իսկ 2014 թվականին` «Miss Asia Pacific World Supertalant» մրցույթների հաղթող։ Հաղթել է նաև «Miss Grand Vocal» անվանակարգում։ 2014 թվականին դարձել է «Luxury Տարվա մարդիկ» մրցույթի «Տարվա մոդել»[3]։

Ֆիլմագրություն

Ծանոթագրություններ