Աննա Մարիա Պերես դե Տագլե

ամերիկացի դերասանուհի, մոդել, երգչուհի

Աննա Մարիա Ֆրանչեսկա Էնրիկես Պերես դե Տագլե (իսպ.՝ Anna Maria Francesca Enriquez Perez de Taglé, դեկտեմբերի 23, 1990(1990-12-23), Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, մոդել և երգչուհի[1]։ Հայտնի է դարձել Էշլի Դուիտի դերով Հաննա Մոնտանա սերիալում և Էլլա Պեդորի դերով «Ռոքը ամառային ճամբարում» ֆիլմում։ Նաև ունեցել է մի փոքրիկ դեր «Փառք» ֆիլմում։

Աննա Մարիա Պերես դե Տագլե
անգլ.՝ Anna Maria Francesca Enriquez Perez de Tagle
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 23, 1990(1990-12-23) (33 տարեկան)
ԾննդավայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Կրոնկաթոլիկություն
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, մոդել, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և ստուդիական երաժիշտ
Ծնողներհայր՝ Արչի Պերես դե Տագլե
Կայքannamariaperezdetagle.com
 Anna Maria Perez de Taglé Վիքիպահեստում

Անձնական կյանք

Պերես դե Տագլեն ծնվել է 1990 թվականի դեկտեմբերի 23-ին Սան-Ֆրանցիսկոյում, նա ունի իսպանական և ֆիլիպինյան արմատներ։ Աննա Մարիան հեռուստահաղորդավար Արչի Պերես Դե Տագլեի աղջիկն է, ինչպես նաև` ֆիլիպինցի դերասանուհի Սիլվի Դա Տորրեի ծոռնուհին։ Աննա Մարիան մեծացել է Կալիֆոռնիայի Սանտա-Կլարե քաղաքում։ Նրա ընտանիքը` մայրը՝ Էվելին Սիլվի Լա Տորրեն և եղբայրները՝ Հուան Միգելեմը և Խոսեն, ապրում է Սան-Գաբրիել քաղաքում։

Կարիերա

Աննա Մարիայի առաջին գլխավոր դերը եղել է Էշլի Դուիտի դերը Հաննա Մոնտանա սերիալում։ 2008 թվականին նա խաղացել է Էլլա Պեդորի «Ռոքն ամառային ճամբարում» դիսնեյյան ֆիլմում։ Հետո մարմնավորել է Ջոյի դերը «Փառք» ֆիլմում։ Այնուհետև նկարահանվել է «Հիշելով դեկտեմբերը» տեահոլովակում Մեգան Ջետի հետ։ Հենց այդպես էլ սկսվում է Պերես Դե Տագլե դերասանական կարիերան[2]։ Նա մասնակցել է մանկանան թատերական ներկայացումների Սան-Խոսե քաղաքում։

Ֆիլմեր

ՏարեթիվԱնվանումԴեր
2010Jonas L.A.Մարմնավորում է ինքն իրեն
2010Camp Rock 2: Հաշվետու համերգԷլլա Փադոր
2009ՓառքՋոյ Մոյ
2008Camp Rock: Երաժշտական տոներԷլլա Փադոր
2007Just JordanՎերոնիկա
2006Հաննա ՄոնտանաԷշլի Դեվիթ
2005Bee SeasonBee Season #1
2013Չարլի, բռնվի՛րՍառա Լուկաս

Դիսկոգրաֆիա

ՏարեթիվԱնվանումԱլբոմ
2010«Part Of Your World»Disney Mania7
2010«Roses»Anna Maria Perez De Tagle
2010«Insomnia»Anna Maria Perez De Tagle
2010«Shot Down»Anna Maria Perez De Tagle
2010«Fame»Anna Maria Perez De Tagle

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Մարիա Պերես դե Տագլե» հոդվածին։