Աննա Ֆայտ

Աննա Ֆայտ (գերմ.՝ Anna Veith, օրիորդական ազգանունը՝ Ֆենինգեր (գերմ.՝ Fenninger), հունիսի 18, 1989(1989-06-18)[6][7][8], Հալայն, Զալցբուրգ, Ավստրիա[9]), ավստրիացի լեռնադահուկորդուհի[10], 2014 թվականի օլիմպիական խաղերի չեմպիոնուհի «գերհսկա ոլորավայրէջք» (super Giant slalom կամ super-G) մրցաձևում[11], աշխարհի եռակի չեմպիոնուհի, աշխարհի կրկնակի գավաթակիր։ Երեք անգամ հռչակվել է Ավստրիայի «Տարվա լավագույն մարզուհի»։ 

Աննա Ֆայտ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական[1]
Ամբողջական անուն՝գերմ.՝ Anna Bräunlinger[2]
Մասնագիտացում՝լեռնադահուկորդ և Q63381248?
Երկիր՝ Ավստրիա[3][4][5]
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 18, 1989(1989-06-18)[6][7][8] (35 տարեկան)
Ծննդավայր՝Հալայն, Զալցբուրգ, Ավստրիա[9]
166 սանտիմետր
Քաշ՝64 կիլոգրամ

2015 թվականին ամերիկյան Վեյլ և Բիվեր Քրիք քաղաքների մերձակայքում անցկացված աշխարհի առաջնության մրցումներում Աննան ոսկե մեդալներ է նվաճել գերհսկա ոլորավայրէջքում[12] և հսկա ոլորավայրէջքում[13], ինչպես նաև՝ արծաթե մեդալ՝ արագընթաց վայրէջքում (ընդամենը 0,02 վայրկյան է զիջել այդ մրցաձևում հաղթանակ տարած, մեծահամբավ լեռնադահուկորդուհի Թինա Մազեին)[14]։

2016 թվականի նոյեմբերին Աննան հրատարակել է իր ինքնակենսագրական գիրքը։ 2020 թվականի մայիսին հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին[15]։

Արդյունքները խոշորագույն մրցումներում

Ձմեռային օլիմպիական խաղեր

Օլիմպիական խաղերԱրագընթաց
վայրէջք
ԳերհսկաՀսկա
ոլորավայրէջք
ՈլորավայրէջքՀամալիրԹիմեր
2010 Վանկուվեր251616Չկա տվյալ
2014 Սոչիж128Չկա տվյալ
2018 Փյոնչան212

Աշխարհի առաջնություններ

Աշխարհի առաջնությունԱրագընթաց
վայրէջք
ԳերհսկաՀսկա
ոլորավայրէջք
ՈլորավայրէջքՀամալիրԹիմեր
2009 Վալ դ’Իզերж4327
2011 Գարմիշ17512
2013 Շլադմինգ11ж3ж
2015 Վեյլ/Բիվեր Քրիրք2114
2017 Սանկտ Մորիցж22
2019 Օրե
Վնասվածքի պատճառով չի մասնակցել:

Աշխարհի գավաթ

Ընդհանուր հաշվարկ և առանձին մրցաձևեր

  • Ընդհանուր հաշվարկ — 2 անգամ. 2013/14, 2014/15
  • Հսկա ոլորավայրէջք — 2 անգամ. 2013/14, 2014/15
  • Համալիր — 2014/15[16]

Հաղթանակներ աշխարհի գավաթի խաղարկության մրցափուլերում (15)

2017 թվականի դեկտեմբերի 18-ի դրությամբ
ՏարեշրջանըՏարեթիվըՄրցավայրըՄրցաձևը
12011/1228 դեկտ. 2011 ԼիենցՀսկա ոլորավայրէջք
22012/1328 դեկտ. 2012 ԶեմերինգՀսկա ոլորավայրէջք (2)
33 մարտի 2013 Գարմիշ-ՊարտերկիրխենԳերհսկա
49 մարտի 2013 ՕֆտերշվանգՀսկա ոլորավայրէջք (3)
52013/1428 դեկտ. 2013 ԼիենցՀսկա ոլորավայրէջք (4)
66 մարտի 2014 ՕրեՀսկա ոլորավայրէջք (5)
77 մարտի 2014Հսկա ոլորավայրէջք (6)
816 մարտի 2014 ԼենցերհայդեՀսկա ոլորավայրէջք (7)
92014/1525 հոկտ. 2014 ԶյոլդենՀսկա ոլորավայրէջք (8)
1021 փետրվ. 2015 ՄարիբորՀսկա ոլորավայրէջք (9)
111 մարտի 2015 ԲանսկոԳերհամալիր
122 մարտի 2015Գերհսկա (2)
1314 մարտի 2015 ՕրեՀսկա ոլորավայրէջք (10)
1422 մարտի 2015 ՄերիբելՀսկա ոլորավայրէջք (11)
152017/1817 դեկտ. 2017 Վալ դ’ԻզերԳերհսկա (3)

Պարգևներ

  • Ավստրիայի «Տարվա լավագույն մարզուհի» – «Տարվա նորեկ» 2011
  • Ավստրիայի «Տարվա լավագույն մարզուհի». 2013, 2014, 2015
  • Skieur d'Or: 2014, 2015
  • Laureus World Sports Awards: Առաջադրվել է որպես տարվա լավագույն մարզուհի. 2015
  • Women's Sports Foundation: Առաջադրվել է որպես տարվա լավագույն մարզուհի. 2015[17]
  • Polish Press Agency: Առաջադրվել է որպես Եվրոպայի «Տարվա լավագույն մարզուհի» 2015[18]
  • «Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» Պատվո մեծ շքանշան. 2016[19]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Ֆայտ» հոդվածին։