Անսովոր ճանապարհորդություններ
Անսովոր ճանապարհորդություններ (ֆր.՝ Voyages extraordinaires), Ժյուլ Վեռնի արկածային ստեղծագործություների շարքի անվանումը՝ տրված ֆրանսիացի հրատարակիչ Պիեռ-Ժյուլ Էտցելի կողմից (ֆր.՝ Pierre-Jules Hetzel)։ Շարքում ընդգրկված են 68 վեպեր ու պատմվածքներ, այսինքն՝ Ժյուլ Վեռնի ստեղծագործությունների մեծ մասը։ Շարքը հրատարակվել է 1863-1905 թվականներին[1], 1905–1919 թվականներին Միշել Վեռնի կողմից ավելացվել են որոշ վեպեր։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f0/Hetzel_front_cover.jpg/220px-Hetzel_front_cover.jpg)
Ըստ հեղինակի տված հարցազրույցի, այս Արտասովոր ճանապարհորդություններ շարքի գրքերը միմյանց հետ կապված են նրանով, որ նրանց գործողությունները ընդգրկում են աշխարհի տարբեր երկրներ։ Ժյուլ Վեռնն իր վեպերում խուսափել է մի երկրում երկու անգամ լինելուց։
Կյանքի վերջին տարիներին Ժյուլ Վեռնը դեր փորձում էր իրագործել իր մտահղացումը՝ այն է, գրել 100-րդ հոբելյանական վեպը (շարքի որոշ ստեղծագործություններ համարվում են 2-3 վեպ), որը կամփոփեր ողջ շարքը։ Ավաղ դա հեղինակին չի հաջողվում, իսկ կիսատ մնացած գրքերը խմբագրում, որոշ մասով էլ լրացնում և տպագրության է տալիս հեղինակի որդին՝ Միշել Վեռնը[2]։
Շարքի վեպերն ու պատմվածքները
- Հինգ շաբաթ օդապարիկով (1863, 1 հատոր, Cinq semaines en ballon)
- Նավապետ Հատերասի ճանապարհորդություններն ու արկածները (1864—1866, 2 հատոր, Les Aventures du capitaine Hatteras)
- Ուղևորություն դեպի երկրի կենտրոնը (1864, 1 հատոր, Voyage au centre de la terre)
- Երկրից դեպի Լուսին ուղիղ ճանապարհով 97 ժամ 20 րոպեում (1865, 1 հատոր, De la Terre à la Lune)
- Նավապետ Գրանտի որդիները (1867—1868, 3 հատոր, Les Enfants du capitaine Grant)
- Քսան հազար լյո ջրի տակ (1869—1870, 2 հատոր, Vingt mille lieues sous les mers)
- Լուսնի շուրջը (1869, 1 հատոր, Autour de la Lune)
- Լողացող քաղաքը (1871, 1 հատոր, Une Ville flottante)
- Շրջափակումը ճեղքողները (1871, նախորդի հետ միասին, Les forceurs de blocus)
- Երեք ռուսների և երեք անգլիացիների արկածները Հարավային Աֆրիկայում (1872, 1 հատոր, Aventures de trois Russes et de trois Anglais dans l’Afrique australe)
- Մորթիների երկրում (1873, 2 հատոր, Le Pays des fourrures)
- Աշխարհի շուրջը 80 օրում (1873, 1 հատոր, Le Tour du monde en quatre-vingts jours)
- Խորհրդավոր կղզին (1875, 3 հատոր, L'Île mystérieuse)
- Չենսլեր. ուղևոր Ժ.- Ռ. Կազալլոնի օրագիրը (1875, 1 հատոր, Le Chancellor)
- Մարտին Պաս (1875, նախորդի հետ միասին, Martin Paz)
- Միխայիլ Ստրոգով (1876, 2 հատոր, Michel Strogoff)
- Հեկտոր Սերվադակ (1877, 2 հատոր, Hector Servadac)
- Սև Հնդկաստան (1877, 1 հատոր, Les Indes noires)
- Տասնհինգամյա նավապետը (1878, 2 հատոր, Un Capitaine de quinze ans)
- Բեգումի հինգ հարյուր միլիոնը (1879, 1 հատոր, Les Cinq Cents Millions de la Bégum)
- «Բաունտիի» ապստամբները (1879, նախորդի հետ միասին, Les révoltés de la «Bounty»)
- Չինացու ձախորդությունները Չինաստանում (1879, 1 հատոր, Les Tribulations d’un Chinois en Chine)
- Շոգետուն (1880, 2 հատոր, La Maison à vapeur)
- Ժանգադա. 800 լյո Ամազոնի վրայով (1881, 2 հատոր, La Jangada)
- Ռոբինզոնների դպրոցը (1882, 1 հատոր, L'École des Robinsons)
- Կանաչ ճառագայթ (1882, 1 հատոր, Le Rayon vert)
- Որսի տասը ժամերը (1882, նախորդի հետ միասին, Dix heures en chasse)
- Համառ Քերաբան (1883, 2 հատոր, Kéraban-le-têtu)
- Հարավային աստղ (վեպ) (1884, 1 հատոր, L'Étoile du sud)
- Արշիպելագը կրակի մեջ (1884, 1 հատոր, L’Archipel en feu)
- Մաթիաս Շանդոր (1885, 3 հատոր, Mathias Sandorf)
- Ռոբուր նվաճողը (1886, 1 հատոր, Robur le Conquérant)
- Վիճակախաղի տոմս № 9672 (1886, 1 հատոր, Un billet de loterie)
- Ֆրրիտ Ֆլակ (1886, նախորդի հետ միասին, Frritt-Flacc)
- Հյուսիսը Հարավի դեմ (1887, 2 հատոր, Nord contre Sud)
- Ճանապարհ դեպի Ֆրանսիա (1887, 1 հատոր, Le Chemin de France)
- Ժիլ Բրալթար (1887, նախորդի հետ միասին, Gil Braltar)
- Երկու տարի արձակուրդ (1888, 2 հատոր, Deux ans de vacances)
- Անանուն ընտանիք (1889, 2 հատոր, Famille sans nom)
- Տակն ի վեր (1889, 1 հատոր, Sans dessus dessous)
- Կասկաբել Կեսար (1890, 2 հատոր, César Cascabel)
- Միսիս Բրանիկան (1891, 2 հատոր, Mistress Branican)
- Ամրոցը Կարպատներում (1892, 1 հատոր, Le château des Carpathes)
- Կլադիուս Բոմբառնակ (1893, 1 հատոր, Claudius Bombarnac)
- Մանուկը (1893, 2 հատոր, Petit Bonhomme)
- Քեռի Անտիֆերի զարմանահրաշ արկածները (1894, 2 հատոր, Mirifiques Aventures de maître Antifer)
- Լողացող կղզին (1895, 2 հատոր, L'Île à hélice)
- Հայրենիքի դրոշը (1896, 1 հատոր, Face au drapeau)
- Կլովիս Դարտանդոր (1896, 1 հատոր, Clovis Dardentor)
- Սառցե սֆինքս (1897, 2 հատոր, Le Sphinx des glaces)
- Սքանչելի Օրինոկոն (1898, 2 հատոր, Le Superbe Orénoque)
- Տարօրինակ մարդու կտակը (1899, 2 հատոր, Le Testament d’un excentrique)
- Երկրորդ հայրենիք (1900, 2 հատոր, Seconde patrie)
- Գյուղը օդում (1901, 1 հատոր, Le Village aérien)
- Ժան Մարի Կաբիդուլենի պատմությունները (1901, 1 հատոր, Les Histoires de Jean-Marie Cabidoulin)
- Կիպ եղբայրները (1902, 2 հատոր, Les Frères Kip)
- Թոշակառուների ճանապարհորդությունը (1903, 2 հատոր, Bourses de voyage)
- Դրամա Լիֆլանդիայում (1904, 1 հատոր, Un Drame en Livonie)
- Աշխարհի տիրակալը (1904, 1 հատոր, Maître du monde)
- Ծովի ներխուժումը (1905, 1 հատոր, L’Invasion de la mer)
- Փարոսն աշխարհի ծայրին (1905, 1 հատոր, Le Phare du bout du monde)
- Ոսկե հրաբուխ (1906, 1 հատոր, Le Volcan d’or)
- Թոմփսոն գործակալությունը և Կ° (1907, 2 հատոր, L’Agence Thompson and Co.)
- Մրցարշավ ասուպի հետևից (1908, 1 հատոր, La Chasse au météore)
- Դանուբի լոցմանը (1908, 1 հատոր, Le Pilote du Danube)
- «Ջոնաթանի» նավաբեկյալները (1909, 2 հատոր, Les Naufragés du " Jonathan ")
- Վիլհելմ Շտորիցի գաղտնիքը (1910, 1 հատոր, Le Secret de Wilhelm Storitz)
- Բարսակի արշավախմբի անհավանական արկածները (1919, 1 հատոր, L'Étonnante Aventure de la mission Barsac)