Ավան (գյուղ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ավան (այլ կիրառումներ)
Ավան, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում[2]՝ Արագածի հարավային լանջերին[3]։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 28 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1750մ։
Գյուղ | |||
---|---|---|---|
Ավան | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
ԲԾՄ | 1680 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼715 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Բնակչություն
Ըստ Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մարդահամարի, Ավան համայնքի մշտական բնակչությունը 915, իսկ առկա բնակչությունը 813 հոգի է[4]։
Բնակիչների նախնիները գաղթել են Մուշից, Բաղեշից, Վանից և Կարսից։
Ավանի ազգաբնակչության փոփոխությունը[5].
Տնտեսություն
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ և բանջարաբուծությամբ։Գյուղի հողը շատ բերրի սևահող է, սակայ քարքարոտ է։Գյուղում բարենպաստ եղանակային պայմաններ են բազմաթիվ ծառատեսակների համար, սակայն այնտեղ ամենատարածված ծառատեսակներն եմ ընկուզենին,խնձորենին, տանձենին, բարդին։Գյուղում ակտիվ զբաղվում են անասնապահությամբ, քանի որ գյուղից հյուսիս և հյուսիս_արևելք ընկած են մեծ ալպյան արոտավայրեր։Ավանը ունի շատ հարուստ բնաշխարհ, այն կարծես թաղված լինի տասնամյակներ առաջ տնկած ընկուզենիների մեջ։ Գյուղում բավականին ստաբիլ եղանակ է, լինում են ձնառատ ձմեռներ, բավականին սահուն անցում գարնանը, սկզբում զով հունիս, ապա տաք հուլիս և օգոստոս, իսկ հետո բերքառատ աշուն։
Պատմական կոթողներ
Գյուղում է գտնվում V դարում կառուցված Սբ. Աստվածածին բազիլիկ եկեղեցին, «Թուխ Մանուկ» և X-XI դարերում կառուցված Սբ. Վարվառա մատուռները։ Ավանից 3 կմ արևելք գտնվում են մ.թ.ա. 3-րդ-1-ին հազարամյակում կառուցված «Ձյանբերդ», իսկ 500 մ հարավ՝ մ.թ.ա. 1-ին հազարամյակում կառուցված «Կզնուտ» ամրոցները։
Գյուղից հարավ են գտնվում երկաթե դարի կիկլոպյան ամրոցներ[8]։Գյուղի հիմնադիրն է Հեբիկ Կարապետյանը, որը հայտնի էր <<Հեքիմ Հեբո>> անունով։ Նա Արևմտյան Հայաստանի Սասուն գավառի Իշխանաձոր(Իշխընձոր) գյուղից փախչել է ցեղասպանության ժամանակ և եկել Արագածի լանջերին։ Այն նմանեցնելով հայրենի Սասունի լեռներին որոշել է մնալ։Այժմյան Ավանի տարածքում սառնորակ աղբյուր է գտել և գնացել է, այստեղ բերել իր եղբայրներին և իր հետ մազապուրծ եղած որոշ Սսասունցիների։ Ահա այսպես հիմնադրվում է Ավան գյուղը։