Արշակ Զաքարյան

կինոռեժիսոր
Վիքիպեդիայում կան հոդվածներ Զաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արշակ Զաքարյան (օգոստոսի 8, 1968(1968-08-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կինոռեժիսոր, սցենարիստ, հասարակական գործիչ, Շանթ հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի հեղինակ և վարող[1], «Հայոց ազգային գվարդիա» հասարակական կազմակերպության ղեկավար։

Արշակ Զաքարյան
Ծնվել էօգոստոսի 8, 1968(1968-08-08) (55 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ (1991)
Մասնագիտությունկինոռեժիսոր, հաղորդավար և սցենարիստ
ԱշխատավայրՇանթ հեռուստաընկերություն

Կենսագրություն

Արշակ Զաքարյանը ծնվել է 1968 թվականի օգոստոսի 8-ին, Երևանում։ Սովորել է Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում։ 1978-1984 թվականներին սովորել է Երևանի մանկական թատրոնում։ 1985-1991 թվականներին սովորել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի լեռնամետալուրգիական ֆակուլտետում։

2015 թվականին նախաձեռնել է «Օժանդակ օգնություն բանակին» համացանցային ակցիան[2][3]։

Ֆիլմեր

  • «Անպետքը»[4],
  • «Բոյկոտ»`քարոզչական կարճրամետրաժ ֆիլմ[5],
  • «Կինը»[6],
  • «Շունչը»[7]։

Մրցանակներ

  • «Նոֆի» փառատոնի շրջանակներում Ա.Զաքարյանի «Կինը» (2012թ.) ֆիլմը արժանացել է «Լավագույն հայրենասիրական ֆիլմ» մրցանակի[8]։

Ընտանիք

Ամուսնացած է, ունի երեք երեխա` երկու աղջիկ, մեկ տղա։

Տես նաև

  • Հայոց ազգային գվարդիա

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ