Բեյսեյի աստերոիդների հետևման աստղադիտակ արագ հետազոտությունների համար ծրագիր (անգլ.՝ Bisei Asteroid Tracking Telescope for Rapid Survey, BATTeRS), աստղագիտական հետազոտությունների ծրագիր, հիմնված 2000 թվականին Տիեզերական հսկողության Բեյսեյ կայանում (Ճապոնիա)[1]։ Ծրագրի հիմնական նպատակն է մերձերկրյա աստերոիդների որոնումն ու հետևումը, ինչպես նաև տիեզերական աղբի հետևումը։

BATTeRS ծրագիր
աստղագիտական հետազոտություն Խմբագրել Wikidata

Ծրագրի շրջանակներում հայտնաբերվել են 204 աստերոիդ և մեկ պարբերական գիաստղ, մեկ Հալլեյի տիպի գիսաստղ և մերձերկրյա աստերոիդ C/2001 W2 (BATTERS)-ը[2][3]:

Ծրագրի շրջանակներում կատարվող աստղադիտարանի շինարարությունը կատարվել է Ճապոնիայի Կրթության, մշակույթի, սպորտի, գիտության և տեխնոլոգիաների նախարարության աջակցությամբ[1], կենտրոնի աշխատանքի հետ կապված ծախսերը վճարվում են Ճապոնական օդա-տիեզերական հետազոտությունների գործակալության (JAXA) կողմից, իսկ կայանում աշխատում են Ճապոնական տիեզերական հսկողության միության անդամները։

Աստերոիդների հիմնական գոտու (17286) Բեյսեյ աստերոիդը, որը հայտնաբերվել է BATTeRS ծրագրի շրջանակներում 2000 թվականի հուլիսին, անվանվել է աստղադիտարանի պատվին[4]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ