Բիլալ Հասանի

Բիլալ Հասանի (ֆր.՝ Bilal Hassani
արաբ․՝ بلال حسني‎‎, սեպտեմբերի 9, 1999(1999-09-09), Օրսե), ֆրանսիացի երգիչ և YouTube բլոգեր[1][2]։ Նա «Roi» երգով Եվրատեսիլ 2019 երգի մրցույթում ներկայացնելու է Ֆրանսիան՝ «Destination Eurovision»-ի ֆինալային փուլում 200 միավոր գրանցելով։

Բիլալ Հասանի
Բնօրինակ անունֆր.՝ Bilal Hassani և արաբ․՝ بلال حسني‎‎
Ծնվել էսեպտեմբերի 9, 1999(1999-09-09) (24 տարեկան)
Օրսե
Երկիր Ֆրանսիա
Ժանրերփոփ
Մասնագիտություներգիչ, վիդեո բլոգեր, երգերի հեղինակ և հեռուստատեսային պրոդյուսեր
Գործիքներդաշնամուր
ԼեյբլLow Wood
 Bilal Hassani Վիքիպահեստում

Կենսագրություն

Բիլալ Հասանին ծնվել է 1999 թվականի սեպտեմբերի 9-ին, Փարիզում։ Նրա մայրը ֆրանսուհի է, իսկ հայրը՝ Սինգապուրում ապրող մարոկկացի, ով արմատներով Կասաբլանկայից է։ Ունի ավագ եղբայր՝ Տահան, ով ծնվել է 1995 թվականին։

2017 թվականին գրականության ոլորտում ստացել է բակալավրի աստիճան։

Ճանապարհ դեպի Եվրատեսիլ։ Destination Eurovision

2015 թվականին տղան մասնակցում է «The Voice Kids» ֆրանսիական երաժշտական հեռուստահաղորդմանը, կատարելով երգը նա հայտնվում է հայտնի երգիչ և կոմպոզիտոր Պատրիկ Ֆիորիի թիմում։ Սակայն, բաթլների փուլում երիտասարդ արտիստը լքում է ծրագիրը։

2018 թվականի դեկտեմբերին France 2 հեռուստաալիքը հայտարարեց «Destination Eurovision» համազգային ընտրության մասնակիցներին, որտեղ նաև նշված էր Բիլալ Հասանիի անունը։ Դեկտեմբերի 20-ին ներկայացվեց մրցույթային «Roi» («Արքա») երգից հատված։ Այն գրվել է Լիսաբոնում անցկացված «Եվրատեսիլ 2018» երգի մրցույթում Ֆրանսիան «Mercy» երգը ներկայացրած Madame Monsieur դուետի կողմից։ 2019 թվականի հունվարի 4-ից «Roi» երգը հասանելի է բոլոր երաժշտական հարթակներում։ Lyrics Video-ն ունի գրեթե 5մլն դիտում։ Հունվարի 12-ին Բիլալ անցավ համազգային ընտրության առաջին կիսաեզրափակիչը՝ ժյուրիի կողմից տրվող 60-ից 58 միավորով, իսկ հանդիսատեսի կողմից՝ 57 միավոր (Լավագույն արդյունքը երկու կիսաեզրափակիչների համար)։

Հունվարի 26-ին Բիլալը ներկայացավ «Destination Eurovision» եզրափակիչ փուլին, արդյունքում գրավելով ութից առաջին հորիզոնականը՝ հավաքելով 50 միավոր ժյուրիից և 150՝ հանդիսատեսներից։

Նա պետք է ներկայացնի Ֆրանսիան՝ Եվրատեսիլ 2019-ի եզրափակիչ փուլում, որը տեղի է ունենալու Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում՝ մայիսի 18-ին[3]։

Սկավառակագրություն

Սինգլեր

ԱնվանումԹվականՉարթերում զբաղեցրած հորիզոնականԱլբոմ
FRA
[4]
"Wanna Be"2016Ոչ ալբոմային սինգլեր
"Follow Me"2017
"House Down"
"Shadows"2018
"Heaven With You"
(with Anton Wick)
"Hot City"
(with Leon Markcus )
"Mash Up"
(Copines x Tout oublier)
"Roi"201945
«—» նշանակում է, որ երգը հորիզոնական չի զբաղեցրել

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Նախորդող՝
Madame Monsieur
- Mercy
Ֆրանսիան Եվրատեսիլ երգի մրցույթում
2019
Հաջորդող՝
'


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիլալ Հասանի» հոդվածին։