Բիլի Բյորք (դերասան)

(Վերահղված է Բիլի Բյորքից)

Ուիլյամ Ալբերտ «Բիլի» Բյորք (նոյեմբերի 25, 1966(1966-11-25)[1][2], Բելինգհեմ, Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկացի դերասան[3]։

Բիլի Բյորք
անգլ.՝ Billy Burke
Ծնվել էնոյեմբերի 25, 1966(1966-11-25)[1][2] (57 տարեկան)
ԾննդավայրԲելինգհեմ, Վաշինգտոն, ԱՄՆ
ԿրթությունSehome High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, սցենարիստ և կինոպրոդյուսեր
Ակտիվ շրջան1990 - այժմ
billyburke.net

Կենսագրություն

Բյորքը ծնվել է Բելինգհեմում, Վաշինգտոնում։ Հայտնի է դարձել 2008 թվականին` «Մթնշաղ» ֆիլմում Չարլիի դերում և «24» սերիալի երկրորդ սեզոնում Հարի Մատիսոնի դերում։

Բիլին դեռահաս տարիքում երաժշտական խմբի անդամ է եղել։ Նա դրամա է սովորել «Արևմտյան Վաշինգտոնի համալսարան»-ում, իսկ հետո աշխատել է Անեքս թատրոնում, ինչպես նաև New City Festival-ում և A.H.A. Theater-ում, Սիեթլում[4]։

Կարիերան

Հեռուստատեսային ծրագրերում նույնպես խաղացել է։ Որոնցից են Deep Space Nine, «Party Of Five», «Գիլմորի աղջիկը», «Կարեն Սիսկո» սերիալները։ Նա նաև խաղացել է Էրիկ Բոքսի դետեկտիվ ժանրի «Չթողնելով հետքեր» ֆիլմում։

Դրանից հետո նա նկարահանվել է «Սիրո տոն» ֆիլմում, որտեղ գլխավոր դերերում նկարահանվել են հայտնի դերասաններ, ինչպիսիք են Սելմա Բլերը և Մորգան Ֆրիմանը։ Բյորքի վերջին ֆիլմերից է Ստեֆանի Մայերի համանուն վեպի վրա նկարահանված «Մթնշաղ» ֆիլմը, որտեղ նա մարմնավորում է Չարլի Սվոնի կերպարը[5]։

Այս ամենի հետ մեկտեղ Բյորքը համարվում է «Հոլիվուդյան պոկեր» օնլայն պոկերի կայքի «հայտնի դեմքերից» մեկը[6]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիլի Բյորք (դերասան)» հոդվածին։