Բրյունետ (երգչուհի)

երգչուհի

Էլեն Երեմյան (մայիսի 27, 2001(2001-05-27), Երևան, Հայաստան[1]), առավել հայտնի է բեմական Brunette անվամբ, հայ երգչուհի և երաժշտության հեղինակ։ 2023 թվականին ներկայացրել է Հայաստանը Լիվերպուլում՝ Եվրատեսիլ 2023 երգի մրցույթում[2][3][4] (11.05.2023)՝ 122 միավորով գրավելով 14-րդ տեղը։

Բրյունետ
Ի ծնե անունԷլեն Երեմյան
Նաև հայտնի է որպեսBrunette և Բրյունետ
Ծնվել էմայիսի 27, 2001(2001-05-27) (23 տարեկան)
Երևան, Հայաստան
Երկիր Հայաստան
Ժանրերռիթմ էնդ բլյուզ և փոփ
Մասնագիտությունհեղինակ-կատարող, երգչուհի և երգերի հեղինակ
 Brunette (singer) Վիքիպահեստում

Վաղ կյանք

Ծնվել է 2001[1] թվականի մայիսի 27-ին։ Երգում է 4 տարեկանից, իսկ երաժշտական գործունեությունը ծավալել է 15 տարեկանից[5]։

Կարիերա

Առաջին երգը՝ «Ուզում եմ ուրիշին»-ը թողարկվել է 2019 թվականի մայիսին, այս երգը նա հաղթել է Արտեմ Վալտերի #ARTEMVALTERUZUMEMERG մրցույթի ժամանակ։ Այս երգին հաջորդել է «Love the Way You Feel», որը թողարկել է 2019 թվականի Սեպտեմբերին NVAK հիմնադրամի հետ։

Բրյունետը Project12 խմբի անդամ է, այդ խմբով նրանք հանդես են գալիս տարբեր ակումբներում։ Բրյունետը նաև 2022 թվականի փետրվարին «Էն աղջիները» խմբի հետ թողարկել են «Մենք»-ը։ Նրանք «Էն աղջիները» խմբով շատ հաճախ դրսում նվագել են։ Իսկ առիջին անգամ նվագելուց վաստակել են ավելի քան 60000 դրամ։

«Գիշեր»-ը թողարկվել է 2022 թվականի մարտին, որոշ ժամանակ անց հաջորդել է մյուսը՝ «Smoke Break»։ Այս երգը Հայաստանում շատ արագ մեծ ճանաչում ստացավ։ Հինգերրորդ երգը՝ «Բաց կապույտ աչքերդ» թողարկվել է հունիսին[6]։

Բրյունետը Եվրատեսիլին ներկայացավ իր հեղինակած երգով՝ «Future Lover»: Այս երգից քիչ ժամանակ հետո թողարկեց իր «Դիմակ» երգը։

Հանդիսանում է իր գրեթե բոլոր երգերի երաժշտության և բառերի հեղինակը։

Դեկտեմբերին եղել է Մանկական Եվրատեսիլ 2022 երգի մրցույթում հայաստանյան պատվիրակության ժյուրիի անդամ[5]։

2023 թվականի փետրվարի 1-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հայտնել է, որ Բրյունետն ընտրվել է Եվրատեսիլ 2023 երգի մրցույթում Հայաստանը ներկայացնելու համար[7][8][9]։ Մարտի 15-ին երգչուհու «Future Lover» երգի տեսահոլովակը տեղադրվել է «Եվրատեսիլի» պաշտոնական կայքում[10]։ Առաջին երկու օրվա ընթացքում տեսանյութը հավաքել է 1 միլիոն դիտում, հետո այն դարձավ ամենաշատ դիտում ունեցած երգը Եվրատեսիլ 2023[11]։ Մայիսի 11-ին երգչուհին ներկայացրեց Հայաստանը։ Եվրատեսիլ 2023-ի եզրափակիչ փուլում Բրյունետը զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը։

Սեպտեմբերի մեկին դուրս եկավ Բրյունետի թվով ութերորդ երգը՝ «Holiday Nostalgia»-ն։ Այնուհետև «Ռոզալիա» ֆիլմի համար ներկայացրեց «Այնպես ուզում եմ» երգի վերամշակված տարբերակը։ Դեկտեմբերի 30-ին հրապարակեց «Հիմա ցուրտ ա» երգը։

2024-ին փետրվարի 14-ին` սիրահարների տոնին Parg-ի հետ թողարկել է «Արև ես» երգը։

2024 թվականի մայիսին Բրյունետը ընտրվեց «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում Հայաստանի ժյուրիի միավորները հայտարարելու համար։

Մայիսի 24 դուրս եկավ «Superstar Illness», որի տեսահոլովակի մասին նա ասում է, որ տեսահոլովակը ցուց է տալիս իր արվեստին մոտ լինելը։

Բրյունետը թողարկել է «Ու դե մի օր» երգը ColorsxStudios-ի հետ։ Նրա մանկության երզանքն էր հայտնվել Colors-ում։

Սկավառակագրություն

ՏարեթիվԵրգ
2019մայիսի 21Ուզում եմ ուրիշին
սեպտեմբերի 11Love the Way You Feel
2020մարտի 14Fucking Boy
2022մարտի 2Գիշեր
հունիսի 22Smoke Break
օգօստոսի 30Բաց կապույտ աչքերդ
2023մարտի 15Future Lover
ապրիլի 16Դիմակ
սեպտեմբերի 1Holiday Nostalgia
նոյեմբերի 25Այնպես ուզում եմ
դեկտեմբերի 30Հիմա ցուրտ ա
2024փետրվարի 14Արև ես
մայիսի 24Superstar Illness
մայիսի 27Ու դե մի օր

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրյունետ (երգչուհի)» հոդվածին։