Գարի Բերբերյան
Գարի Վազգենի Բերբերյան (օգոստոսի 8, 1938[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռադիոտեխնիկայի բնագավառի հայ գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (2002), պրոֆեսոր (2005):
Գարի Բերբերյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 8, 1938[1] (85 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | գիտնական |
Հաստատություն(ներ) | Վ. Կույբիշևի անվան ռազմաինժեներական ակադեմիա և ՀԱՊՀ |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1962) |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր (2002) |
Կենսագրություն
Գարի Բերբերյանը ծնվել է 1938 թվականի օգոստոսի 8-ին, Երևանում։ 1962 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1962-1964 թվականներին աշխատել է Անդրկովկասի հաստոցաշինական փորձարարական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղում։ 1966-1973 թվականներին աշխատել է Կույբիշևի պոլիտեխնիկական ինստիտուտում, 1973 թվականից՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում։ 2005 թվականին եղել է ռադիոսարքավորումների ամբիոնի պրոֆեսոր[2]։
Աշխատանքները վերաբերում են հզոր էներգետիկ և հեռահաղորդակցության սարքավորումների ու համակարգերի պաշտպանությանը, ռադիո-հաճախականային նույնականացման համակարգերին։ Հեղինակ է ուսումնական և մեթոդական ձեռնարկների։
Երկեր
- Օդային երթևեկության կառավարում։ Ուսումնական ձեռնարկ, Բերբերյան Գարի Վազգենի, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, Երևան, ԵՀՊՃ հրատարակչություն, 2001[3]։
- Методы, алгоритмы и средства диагностики гидрогенераторов: Автореферат дис. ... д-р техн. наук, 05.09.01, 05.11.16 / МНиО РА, ГИУА, Բերբերյան Գարի Վազգենի, Министерство образования и науки Республики Армения, Государственный инженерный университет Армении, Ереван, 2002[4]:
- Nonlinear Circuits: Synopsis of lectures for students on Radio Engineering, Telecommunication and other relevant specialities / G.V. Berberyan ; SEUA. Chair of Radio Facilities. Բերբերյան Գարի Վազգենի, State Engineering University of Armenia. Chair of Radio Facilities. Material type: book Book Publisher: Yerevan, SEUA Print, 2005.[5]
- Անալոգային սարքավորումների նախագծում։ Ուսումնական ձեռնարկ, Բերբերյան Գարի Վազգենի, Գոմցյան Հ. [խմբ.], Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ), Ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի դեպարտամենտ, Ռադիոսարքավորումների սեկտոր, Երևան, «Ճարտարագետ», 2007[6]։
- Անալոգային սխեմատեխնիկա։ Ուսումնական ձեռնարկ, Բերբերյան Գարի Վազգենի, ՀՀ Կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ), Երևան, «Ճարտարագետ», 2008[7]։
Ծանոթագրություններ
![]() | Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարի Բերբերյան» հոդվածին։ |