Գերմանացիներ

Գերմանացիներ, (ինքնանվանումը՝ Deutsche), ազգ, Գերմանիայի հիմնական բնակչությունը։ Լեզուն գերմաներենն է, կրոնը՝ հիմնականում բողոքական քրիստոնեություն։ Գերմաներենը պաշտոնական լեզու է ոչ միայն Գերմանիայում, այլև՝ Ավստրիայում և Շվեյցարիայում։

Գերմանացիներ
կենտրոնից
Ընդհանուր քանակ

150 000 000

Բնակեցում
Գերմանիա Գերմանիա83 635 410 (2020)[1]
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ46 882 727 (2012)[2]
Բրազիլիա Բրազիլիա12 000 000 (2000)[3]
Կանադա Կանադա3 203 330 (2011)[4]
Արգենտինա Արգենտինա3 200 000 (2007)[5]
Հարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն1 200 000 (2009)[6]
Ֆրանսիա Ֆրանսիա1 000 000 (2010)[7]
Ավստրալիա Ավստրալիա898 700 (2011)[8]
Չիլի Չիլի500 000 (2011)[9]
Ռուսաստան Ռուսաստան402 000 (2011)
Լեզու(ներ)
Գերմաներեն
Հավատք(ներ)
Բողոքական և կաթոլիկ քրիստոնեություն
Բարեկամական էթնիկ խմբեր
Ավստրիացիներ

Գերմանական ժողովուրդը կազմավորվել է ֆրանկներից, սաքսերից, ալեմաններից, թյուրինգներից, ցեղային այլ միավորումներից։ Ավատատիրական մասնատվածության և տնտեսական ընդհանրության բացակայության հետևանքով մինչև 19-րդ դարը չի եղել գերմանացիների ազգային և պետական միասնություն։ Բայց առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին Գերմանիան արդեն քաղաքական և տնտեսական կուռ միավոր էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, 1949 թվականին, Գերմանիան բաժանվել էր 3 մասի (ԳՖՀ, ԳԴՀ և Արևմտյան Բեռլին), որոնց սոցիալ-տնտեսական և մշակութային զարգացումն ընթացավ տարբեր ուղիներով։ 1989 թվականին Գերմանիան վերամիավորվեց։

Հայկական որոշ հին աղբյուրներում գերմանացիներին հաճախ անվանում են ալմաններ[10]։

Ներկայումս վարկածներ են առաջ քաշվում այն մասին, որ առավել հավանականությամբ նախագերմանական ցեղերի ձևավորումն ի սկզբանե սկսվել է՝ Սև ծովի հյուսիսային շրջաններից, մինչև Դանուբ գետի ավազանն ընկած տարածքներում (սկյութական ցեղերի հետ սերտ շփումների պայմաններում), որից հետո սկսվել է հիմանկանում ուգրո-ֆիննական և կելտական ցեղերով բնակեցված՝ Սկանդինավյան, Բրիտանական և Հյուսիս Եվրոպական այլ տարածքների վերաբնակեցումը նախագերմանական (գերմանո - անգլոսաքսոնական) ցեղերով։

Ընդունված է նախագերմանական (կամ սկզբնական, երբեմն անվանում են արևելյան) ցեղերի շարքին դասել Գոթերին /Վեստգոթեր և Օստգոթեր ճյուղավորումներով/, Վանդալներին /Վարյագներ ճյուղավորմամբ/, որոնք իրենց դրացի սկյութական ծագմամբ Ալանների /երբեմն հիշատակվում են Ալեմաններ անվանաձևով/ հետ միասին ներթափանցեցին Իսպանիա՝ ընդհուպ մինչև Հյուսիսային Աֆրիկա, և Բուրգունդներին (Византийский историк Прокопий Кесарийский общался с восточными германцами и сообщил следующие сведения по их ранней истории: «Вандалы прежде жили около Меотиды [Азовского моря]. Страдая от голода, они направились к франкам, и к реке Рейну, присоединив к себе готские племена и аланов /алеманнов/»);

Ենթադրվում է, որ այս ցեղերի նախասկիզբ կարող էին հանդիսանալ Արևելյան Եվրոպայի հարավային շրջաններում սփռված Կիմերական ցեղերը։

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 41