Դարյա Հայրապետովա

ռուսական թատրոնի ու կինոյի դերասանուհի

Դարյա Վիկտորովնա Հայրապետովա (սեպտեմբերի 24, 1979(1979-09-24), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուսական թատրոնի ու կինոյի դերասանուհի։

Դարյա Հայրապետովա
Ծնվել էսեպտեմբերի 24, 1979(1979-09-24) (44 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունՆատալյա Նեստերովայի Նոր հումանիտար համալսարան (1998) և «Գավրիլ Դերժավին» միջազգային սլավոնական ինստիտուտ (2002)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի

Կենսագրություն

Դարյա Հայրապետովան ծնվել է 1979 թվականի սեպտեմբերի 24-ին։ 1998 թվականին ավարտել է Նատալյա Նեստերովայի Նոր հումանիտար համալսարանի պարավեստի ուսումնարանի ժողովրդական բաժինը՝ «բալետի արտիստ» մասնագիտությամբ[1]։

1998-2002 թվականներին սովորել է «Գավրիլա Դերժավին» միջազգային սլավոնական ինստիտուտի թատերական ֆակուլտետում՝ ՌԴ ժողովրդական արտիստ Լյուդմիլա Իվանովայի դասարանում[2]։ 2002 թվականից աշխատում է Մոսկվայի «Բենեֆիս» դրամատիկական թատրոնում։ 2006 թվականից Երաժշտության և պոեզիայի թատրոնի (ղեկավար՝ Ելենա Կամբուրովա) դերասանուհի։ 2009 թվականից՝ «Դրուգոյ թատրոն»-ի դերասանուհի[1]։

Համագործակցել է Օլեգ Ցոդիկովի և Միխայիլ Գորևոյի պրոդյուսերական կենտրոնի հետ[1]։

Գործունեություն

Դերերը թատրոնում

ՀեղինակՆերկայացումԴեր
Ալեքսանդր Օստրովսկու պիեսների

հիման վրա

Խնամախոսություն մոսկովյան ձևովԱնֆիսա Անտրիգինա
Սոմերսեթ ՄոեմԱնհասանելինՄոդ Ֆուլտոն
Մարսել Աշարի «Հիմարը» պիեսի

հիման վրա

Սպանություն․․․ ֆրանսիական ձևովՄարի Դոմինիկ Բորևեր
Եվգենի Շվարց, Գենադի Գլադկով,

Յուլի Կիմ

Ուռա՜, թագավո՛րդքսուհի, պալատական ազնվական

օրիորդ

Իմ հայրիկն ամենա-ամենան էԱղվես
Անտոն Չեխովի պատմվածքների

հիման վրա

ՀարսնացունՆինա Իվանովնա
Միխայիլ Բուլգակովի «Զոյկինի բնակարանը»

պիեսի հիման վրա

Արտասովոր բնակարանըՄադամ Իվանովա

Դերերը կինոյում

ՏարիՖիլմԴեր
2014ԱնքնությունՄարիա
2013ԽելացինԳայանե
2012ԿարպովՆինա Սերգեևնա
2011-2018Համալսարան․ նոր հանրակացարանԻրինա Գենադիևնա

Ծանոթագրություններ