Դդմասար

գյուղ ՀՀ Արագածոտնի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դդմասար (այլ կիրառումներ)

Դդմասար, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում, մարզկենտրոնից 61 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1380 մ։

Գյուղ
Դդմասար
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
Այլ անվանումներՂաբաղթափա, Կաբախթափա, Հուսեին ղշլաղ, Հուսեյնի ղշլաղ
ԲԾՄ1380 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն94 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչ0517
Դդմասար (Հայաստան)##
Դդմասար (Հայաստան)
Դդմասար (Արագածոտնի մարզ)##
Դդմասար (Արագածոտնի մարզ)

Անվանում

Դդմասար է վերանվանվել 2006 թվականի հուլիսի 4-ից։ Նախկին անվանումներն են՝ Ղաբաղթափա, Կաբախթափա, Հուսեին ղշլաղ, Հուսեյնի ղշլաղ։

Բնակչություն

Դդմասարի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

ՏարիԲնակչություն
187335 մարդ[3]
189746 մարդ[3]
1926150 մարդ[3]
1939216 մարդ[3]
1959327 մարդ[3]
1970391 մարդ[3]
1979460 մարդ[3]
1989498 մարդ[4]
2001161 մարդ[3]
201194 մարդ[1]


Տնտեսություն

Գյուղն ունի դպրոց, ակումբ, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և պտղաբուծությամբ։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։