Դոննա Մերֆի
Դոննա Մերֆի (անգլ.՝ Donna Murphy, մարտի 7, 1959[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և երգչուհի։ Նա իր կարիերայում շահել է երկու «Թոնի» մրցանակ. 1994 թվականի «Թագավորն ու ես» մյուզիքի կատարման ժամանակ և 1996 թվականին Passion-ում դերի համար։ Եվս 3 անվանակարգ է ստացել «Հրաշալի քաղաք», LoveMusik և The People in the Picture մյուզիքլների համար։ Բացի դրանից, նա ևս 3 պարգև է ստացել՝ «Դրամա Դեսկ»[3], «Էմմի», CableACE Award[4]:
Մյորֆին նկարահանվել է «Աստղային ճանապարհ. ապստամբություն», «Դայակի օրագրերը», «Սարդ–մարդ 2» «Բորնի Էվոլյուցիան» ֆիլմերում, ձայնագրվել է «Ռապունցել, խճճված պատմություն» մուլտֆիլմում։ Նկարահանվել է «Պրակտիկա», «Էլլի Մակբիլ», «Օրենք և կարգ, հատուկ միավորում», «Բախում», «Տգեղ աղջիկ» հեռուստասերիալներում։ 2012 թվականին նկարահանվել է «Պատրաստված է Ջերսիում» (անգլ.՝ Made in Jersey) հեռուստասերիալում։
2017 թվականի հունիսի 13-ից մինչև 2018 թվականի հունվարի 7-ը (երեքշաբթի, գիշերը) Դոննան «Հելլո, Դոլլի» մյուզիքլում Բրոդվեյում խաղացել է Դոլլի Գալահեր Լևիի դերը։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Դոննա Մերֆին (անգլ.) Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոննա Մերֆի» հոդվածին։ |