Դևոն Բոստիկ

Դևոն Բոստիկ (անգլ.՝ Devon Bostick, նոյեմբերի 13, 1991(1991-11-13)[1], Տորոնտո, Կանադա), կանադացի դերասան։

Դևոն Բոստիկ
Ծնվել էնոյեմբերի 13, 1991(1991-11-13)[1] (32 տարեկան)
ԾննդավայրՏորոնտո, Կանադա
ԿրթությունԷթոբիքոյի արվեստի դպրոց
Քաղաքացիություն Կանադա
Մասնագիտությունդերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Համատեղ ապրող(ներ)Dylan Gelula?

Կենսագրություն

Դևոն Բոստիչը ծնվել է Կանադայում, կինոգործիչների ընտանիքում։ Հայրը՝ Ջո Բոստիկը, եղել է դերասան[2], և մայրը՝ Ստեֆանի Գորինը, քասթինգ-տնօրեն[3]։ Մոր ծնողները եղել են ներգաղթյալներ Անգլիայից, իսկ հայրն ունեցել է նորվեգական արմատներ[4][5][6]։

Իր առաջին դերը Դևոն Բոստիկն ստացել է յոթ տարեկանում՝ նկարահանվելով կանադական «Դատաբժշկական փորձաքննության գաղտնիքները» հեռուստասերիալի դրվագներից մեկում։ Այնուհետև նա կատարել է երկրորդական դերեր այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Ուրվականային թիմ», «Ուրիշը», «Մեռյալների երկիրը»։ Դերասանի համար հաջողակ է եղել Բրենթի դերը 2009 թվականին թողարկված «Սղոց 6» ֆիլմում[7]։

2010-2012 թվականներին Դևոն Բոստիկը նկարահանվել է «Թուլամորթի օրագիրը» ֆիլմերի շարքում, որն ստեղծվել է գրող Ջեֆ Կինիի գրքերի հիման վրա։ Բոստիկը մարմնավորել է Ռոդրիկին՝ գլխավոր հերոսի ավագ եղբորը, որը հաճախ ծաղրում է նրան։ Շարքի երկրորդ ֆիլմում՝ «Ռոդրիկի կանոնները», Դևոնի կերպարը դարձել է առանցքային։ Չորրորդ ֆիլմում դերասանական ամբողջ հին կազմը փոխարինվել է նորով, ինչը հրահրել է հանդիսատեսի վրդովմունքը, որին հատկապես նրանց դուր չի եկել Դևոն Բոստիկի փոխարինումը, որը, նրանց կարծիքով, Ռոդրիկի դերի լավագույն կատարողն էր[8]։ Այդ ֆիլմերի համար Բոստիկն ստացել է երկու մրցանակ և երկու անվանակարգ «Young Artist Award» մրցանակաբաշխությունում։

2012 թվականին Դևոն Բոստիկը նկարահանվել է «Ամենասարսափելի ֆիլմը 3D» կատակերգական սարսափ ֆիլմում[9][10]։ 2014 թվականից մինչև 2017 թվականը նա նկարահանվել է «Հարյուր» հանրաճանաչ հեռուստասերիալի գլխավոր դերերից մեկում[11]։ Սկզբում նա մասնակցել է լսումների Մոնտիի դերի համար, բայց վերջնական արդյունքում ստացել է Ջասպեր Ջորդանի դերը[12]։

Ընտրյալ ֆիլմագրություն

ՏարիՀայերեն անվանումԲնօրինակ անվանումԴեր
2002-2003սՈդիսական 5Odyssey 5Ջոուի Գրոսման
2002ֆՈւրվականային թիմThe Scream Teamճչացող երեխա
2003ֆ11 սեպտեմբերի։ Փորձությունների ժամանակDC 9/11: Time of Crisisհրշեջի որդի
2003սՋեյք 2.0Jake 2.0փոքրիկ տղա
2004ս1-800-MissingԶաք
2004ֆՈւրիշըGodsendԶաքարի Քլարկ Ուելս
2004ֆԽառնաշփոթHustleերեխա
2005ֆՄեռյալների երկիրըLand of the DeadԲրայան
2005ֆՇենայա։ Կյանքն ութ ալբոմներումShania: A Life in Eight Albumsտասնչորսերորդ Մարկ
2005ֆՀարավային Բրոնքսի ասպետներըKnights of the South BronxԴարեն
2006ֆՔաղաքացի ԴուեյնCitizen DuaneՄորի Բալֆուր
2006-2007սԴեգրասի։ Հաջորդ սերունդըDegrassi: The Next GenerationՆիք
2006ֆԱմերիկյան թխվածք 5։ Մերկ մղոնAmerican Pie Presents The Naked Mileավագ դպրոցի աշակերտ
2007ֆԿյանքի ընդմիջումA Life Interruptedերիտասարդ Բոբի
2007ֆՖիննի աղջիկըFinn's Girlտղա
2007ֆԲանաստեղծըThe Poetթիկնապահ №1
2007ֆԲեկորներFugitive Piecesերիտասարդ Բեն
2007ֆՔարե հրեշտակըThe Stone Angelերիտասարդ Մարվին
2007ֆՀամաշխարհային թախիծKing of SorrowLow Man
2008ֆԱրքայադուստրPrincessավագ երիտասարդ
2008ֆՊաշտամունքAdorationՍայմոն
2008ֆՌոքսի Հանթերն ու սարսափելի ՀելոուինըRoxy Hunter and the Horrific HalloweenԴրյու
2009-2011սԼինել ԷրիկանBeing EricaԼե Սթրենջ
2009ֆՄեռյալների վերակենդանացումSurvival of the Deadտղա
2009ֆՍղոց 6Saw VIԲրենթ Էբոթ
2009ֆՄարդասպանի հավատամքը։ Ծագում]]Assassin's Creed: LineageԷցիո Աուդիտորե
2010ֆԹուլամորթի օրագիրըDiary of a Wimpy KidՌոդրիկ Հեֆլի
2010սRookie BlueՄարտին Բենց
2010սԹեժ կետFlashpointՓոլ Ուայլդեր
2010սՀեյվենHavenՋիմի
2011ֆԹուլամորթի օրագիրը։ Ռոդրիկի կանոններըDiary of a Wimpy Kid: Rodrick RulesՌոդրիկ Հեֆլի
2011սՈւնկնդիրըThe ListenerԲեննի
2011ֆԹաքնվածը 3DHidden 3DԼւկաս
2011ֆՎրեժի ուղիSacrificeՄայք Լոպեզ
2011ֆThe EntitledԴին Թեյլոր
2012ֆԹուլամորթի օրագիրը։ Շան օրերDiary of a Wimpy Kid: Dog DaysՌոդրիկ Հեֆլի
2012ֆԱմենասարափելի ֆիլմը 3DDead Before Dawn 3DԿասպեր Գելոուեյ[9][13]
2012ֆՄութ ճշմարտությունA Dark TruthՌենալդո
2013սԵրկուշաբթի առավոտյանMonday MorningsԲենջամին Դեկադա
2014-2017ս100The 100Ջասպեր Ջորդան
2015ֆԽավարումRegressionՌոյ Գրեյ
2015ֆԼինել ՉառլիBeing CharlieԱդամ
2017ֆՕկչաOkjaՍիլվեր
2019սԵս Գիշերն եմI Am the NightԹոմի
2020ֆԲառեր լոգասենյակի պատերինWords on Bathroom WallsԽոակին

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դևոն Բոստիկ» հոդվածին։