Ես հանդիպել եմ մի աղջկա

«Ես հանդիպել եմ մի աղջկա» (ռուս.՝ «Я встретил девушку»), ռեժիսոր Ռաֆայիլ Պերելշտեյնի ֆիլմը, որը նկարահանվել է 1957 թվականին։ Ստալինաբադի «Տաջիկֆիլմ» կինոստուդիայում (Տաջիկստանի ԽՍՀ) նկարահանված առաջին գունավոր գեղարվեստական ֆիլմն է։ Մինչ օրս մեծ ժողովրդականություն է վայելում «Ես հանդիպել եմ մի աղջկա» երգը, որը գրել է խորհրդային ժողովրդական տաջիկ բանաստեղծ Միրզո Տուրսուն զադեն հատուկ ֆիլմի համար։ Ֆիլմի այս և բազմաթիվ այլ երգերի կատարողը Ռաուֆ Աթաքիշիևն է, կոմպոզիտորը՝ Անդրեյ Բաբաևը[1][2]։

Ես հանդիպել եմ մի աղջկա
Երկիր ԽՍՀՄ
Ժանրերաժշտական ֆիլմ
Թվական1957
Լեզուռուսերեն
ՌեժիսորՌաֆայել Պերելշտեյն
Սցենարի հեղինակԵլիզավետա Սմիրնովա
ԴերակատարներԱսլի Բուրխանով, Սոֆյա Տույբաևա, Աբդուլխայր Կասիմով, Տախիր Սաբիրով և Սամարիդին Սագդիև
ՕպերատորՅակով Կուլիշ
ԵրաժշտությունԱնդրեյ Բաբաև
ԿինոընկերությունՏաջիկֆիլմ
Տևողություն91 րոպե

Սյուժե

Ֆիլմի գլխավոր հերոսուհու՝ Լոլայի հրաշալի ձայնը գրավում է շատերի ուշադրությունը նրա հայրենի քաղաքում՝ սկսած քաղաքային երգչախմբի պրոֆեսիոնալներից, որոնք ձգտում են աղջկան տեսնել իրենց շարքերում, մինչև Սայիդը՝ սովորական աշխատավոր տղա, որը երկար կանգնում է նրա տան մոտ։ Բայց Լոլայի հայրը, ցանկանալով աղջկան զերծ պահել ցանկացած ոտնձգություններից, նրան գյուղ է ուղարկում՝ նույնիսկ չկասկածելով, որ սիրահար Սայիդը Լոլային կգտնի նաև այնտեղ[3]։

Դերերում

  • Ասլի Բուրխանով – Մուխտար-աղա (կրկնօրինակումը՝ Լև Սվերդլինի)
  • Ռոզա Ակոբիրովա[4] - Լոլա
  • Ջախոն Սայիդմուրադով – Սաիդ (կրկնօրինակումը՝ Նիկոլայ Ալեքսանդրովիչի, վոկալը՝ Ռաուֆ Աթաքիշիև)
  • Սոֆյա Թույբաևա[5] - Մեխրինիսո
  • Աբդուլհայր Կասիմով – Նիյազ, թեյարանի տեր
  • Թահիր Սաբիրով – Ալիմ, գեղարվեստական ինքնագործունեության ղեկավար
  • Սամարիդդին Սաղդիև – կոշիկ մաքրող
  • Սաոդատ Ջուրաևա – Զեբո
  • Միխայիլ Արոնբաև – ոստիկան
  • Ա. Նուրմատով – էլեկտրոմոնտյոր
  • Ռանո Խամրաևա – էպիզոդ[6]

Մրցանակներ միջազգային կինոփառատոններում

  • 1958 - «Մեծ վազ» մրցանակ Ասիայի և Աֆրիկայի երկրների առաջին միջազգային կինոփառատոնում[6]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ