Զոյա Կուկուշկինա

Զոյա Կուկուշկինա (մարտի 1, 2011(2011-03-01), Կեմերովո, Ռուսաստան), ռուս թոփ-մոդել, ինչպես նաև դերասանուհի, դիզայներ[1]։ Նա ամենապատանի դեսպանն է բարեգործության պատմության մեջ («Փոխիր մեկ կյանք» հիմնադրամի դեսպան)[1][2]։

Զոյա Կուկուշկինա
Ծնվել էմարտի 1, 2011(2011-03-01) (13 տարեկան)
ԾննդավայրԿեմերովո, Ռուսաստան
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունմոդել

Կենսագրություն

Մանկություն

Զոյա Կուկուշկինան ծնվել է 2011 թվականի մարտի 1-ին Սիբիրում։ Նրա կենսաբանական մայրը մահացել է ծննդաբերությունից հետո, իսկ հոր մասին տեղեկություններ չկան։ Նրա դաստիարակությամբ զբաղվել է իր տատիկը, բայց հետագայում նա Զոյային տվել է մանկատուն։ Որոշ ժամանակ անց նրան նկատում են «Փոխիր մեկ կյանք» հիմնադրամի ներկյացուցիչները, նրան որդեգրում է Տատյանա Կուկուշկինան[3]։

Մոդոլային կարիերա

Զոյա Կուկուշկինան հայտնի դարձավ լուսանկարիչ Ալեքսեյ Վասիլևին հանդիպելուց հետո, որը միանգամից հասկացավ, որ իր առջև «ապագա աստղ է»[4]։ Հետագայում Զոյան հայտնվեց Դիսնեյի գովազդում, ինչպես նաև մասնակցել է «Տվոե» մանկական հավաքածուի և «Ռանդեվու» կոշիկի ցուցադրություններում։ Ինշպես նաև մասնակցել է մանկական նորաձևության շաբաթին Մոսկվայում։ 2018 թվականին դարձել է Եվրոպական Junona Fashion House բրենդի դեմքը[5], ինչից հետո 2019 թվականին մարտի 31-ին կայացել է իր անձնական բարեգործական ցուցադրությունը «Երեխաները վանդակում» խորագրով՝ ստացված ողջ գումարը հանգանակվել է «Փոխիր մեկ կյանք» հիմնադրամին՝ մանկատան երեխաների համար տեսաուղերձ նկարահանելու համար[6][7][8][9][10]։

2019 թվականին դարձել է «Համացանցը բոլորի համար» (ռեժիսոր Միխայիլ Կոմլև) վավերագրական ֆիլմի գլխավոր հերոսուհիներից մեկը։ Սերգեյ Բեզռուկովի հետ միասին նկարահանվել է «Բարի վարդ» կարճամետրաժ հեքիաթում։ 2020 թվականի մարտին մասնակցել է «Դոկ-Տոկ» ծրագրում՝ Քսենիա Սոբչակի և Ալեքսանդր Գորդոնի հետ։ Նույն տարում «Փոխիր մեկ կյանք» հիմնադրամի և Ralf Ringer ընկերության հետ կազմակերպել են ակցիա։ Յուրաքանչյուր զույգ կոշիկի վաճառքից 50 ռուբլի կփոխանցվի մանկատան երեխաների համար տեսաուղերձ նկարահանելու համար[11][12][13]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ