Էդմեն Շահբազյան

Էդմեն Շահբազյան (անգլ.՝ Edmen Shahbazyan, նոյեմբերի 20, 1997(1997-11-20), Գլենդեյլ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ընդհանուր մենամարտերի ամերիկահայ մարզիկ, հանդես է գալիս UFC-ի հովանու ներքո՝ միջին քաշային կարգում։ Այս պահին նա զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը UFC-ի միջին քաշայինների վարկանիշների ցանկում[1]։

Էդմեն Շահբազյան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 20, 1997(1997-11-20) (26 տարեկան)
ԾննդավայրԳլենդեյլ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀերբերտ Հուվեր ավագ դպրոց
ՄասնագիտությունԸնդհանուր մենամարտիկ
 Edmen Shahbazyan Վիքիպահեստում

Պատանեկություն

Էդմեն Շահբազյանը ծնունդով Գլենդելից է, որտեղի բնակչության մեծ մասը հայեր են։ Էդմենի ծնողները Երևանից են։ Ավագ եղբայր Լեոն նույնպես պրոֆեսիոնալ մարտիկ է, հանդես է գալիս «The Ultimate Fighter»-ում[2]։ Էդմենն սկսել է զբաղվել մարտարվեստներով 9 տարեկանից և 12 տարեկանից սկսած՝ պարապում է իր սեփական մարզասրահում՝ «Glendale Fighting Club»-ում։ Դեռևս դեռահաս տարիքում նա հանդես է եկել որպես Ռոնդա Ռոուզիի մարզումների ընկեր[3]։

Գործունեություն ընդհանուր մենամարտերում

Վաղ գործունեություն

Էդմեն Շահբազյանի դեբյուտը ընդհանուր մենամարտերում տեղի է ունեցել CXF 6-ում՝ 2017 թվականի փետրվարի 25-ին, երբ նա 19 տարեկան էր։ Առաջին մենամարտում հանդիպել է Սելա Ուիլյամսի հետ և առաջին ռաունդում հաղթել տեխնիկական նակաուտով։ Էդմենը շարունակել է զարգացնել ընդհանուր մենամարտերի իր հմտությունները Կալիֆոռնիայում։ Նրա ռեկորդը կազմում է 6 հաղթանակ և ոչ մի պարտություն, բոլոր մենամարտերում նա հաղթել է առաջին ռաունդում նոկաուտով[4]։

Շահբազյանին հրավիրել են նկարահանվել Դանա Ուայթի «Գիշերային մրցակից» շոուի երկրորդ եթերաշրջանի 5-րդ դրվագում։ Այնտեղ նա հանդիպել է Անտոնիո Ջոնսոնի հետ, և հաղթել նրան ընդամենը 40 վայրկյանում տեխնիկական նոկաուտով։ Այդ ելույթի արդյունքում նրան առաջարկել են պայմանագիր կնքել UFC-ի հետ[5]։

Էդմենի մենեջմենթով զբաղվում է Ռոնդա Ռոուզիի մենեջերը, որը կոչվում է «Ronda Rousey's One Fight Management»[6]։

Գործունեություն UFC-ում

Էդմեն Շահբազյանի դեբյուտը UFC-ում տեղի է ունեցել 2018 թվականի նոյեմբերի 30-ին՝ «The Ultimate Fighter 28»-ի եզրափակչում՝ Դարեն Ստյուարտի դեմ։ Նա հաղթել է մենամարտը մրցավարների առանձին որոշմամբ[7]։

Շահբազյանի հաջորդ մենամարտը տեղի է ունեցել UFC 235-ի ժամանակ՝ Չարլզ Բերդի դեմ[3]։ Նա հաղթել է մենամարտում առաջին ռաունդում գրանցած նոկաուտով[8]։

Էդմենի հաջորդ մրցակիցը Ջեկ Մարշմանն էր 2019 թվականի հուլիսի 6-ին՝ UFC 239-ի ժամանակ[9]։ Էդմեն Շահբազյանը հաղթել է առաջին ռաունդում հետևից խեղդումի միջոցով[10]։

Ակնկալվում էր, որ Շահբազյանը 2019 թվականի նոյեմբերի 2-ին UFC 244-ում հանդիպելու է Կշիշտոֆ Յոտկոյի հետ[11]։ Սակայն Յոտկոն վնասվածքի պատճառով դուրս է մնացել, և նրա դեմ հանդես է եկել Բրեդ Տավարեսը[12]։ Էդմենը կրկին հաղթել է առաջին ռաունդում նոկաուտով՝ ոտքով մրցակցի գլխին հարվածի շնորհիվ[13]։

2020 թվականի օգոստոսի 1-ին՝ UFC Fight Night 173-ի երեկոյի գլխավոր մարտի ժամանակ (Բրունսոնն ընդդեմ Շահբազյանի), երրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով պարտվել է Դերեկ Բրանսոնին՝ այդ կերպ ընդհատելով իր 11 անընդմեջ հաղթանակից կազմված շարքը[14]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդմեն Շահբազյան» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջԲյուրականի աստղադիտարանՍպասարկող:ՈրոնելՀայաստանի գետերի ցանկՀիդրա (կենդանի)ՄակաբուծությունՊալադիումՋերմաստիճանային ինվերսիաԱրյան շրջանառությունՍպիտակուցներԻդիոադապտացիաՊարույր ՍևակՋուրՕվկիանոսային հոսանքներԼուսային տարիՋոուի ԱնսաԷրիթրոցիտներԱրփի լճի ջրամբարՖոտոսինթեզՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ԵրկրակեղևԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներԻրանՁկներՍեռական հարաբերությունՋրծաղիկՀրաբխային ապարՓոփոխականություն (կենսաբանություն)ՀայաստանԿաթնասուններՍունկԵրիկամԷկոլոգիական գործոններՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Սահմանադրական միապետությունԹելոֆազՎարդավառՌիբոսոմԴանիա