Էմմա Չեմբրլեյն

ամերիկացի ինտերնետային անձ

Էմմա Ֆրենսիս Չեմբրլեյն (մայիսի 22, 2001(2001-05-22)[1], Սան Մատեո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ և Սան Մատեո, Սան Մատեո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2] ), ամերիկացի ինտերնետային անձնավորություն, մասնավորապես YouTube-ում։ 2018 թվականին արժանացել է Streamy մրցանակին Breakout Creator կատեգորիայում[3]։ 2019 թվականին Time ամսագիրը նրան ներառել է իր Time 100 Next ցուցակում[4] և Ինտերնետում 25 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում՝ գրելով, որ «Չեմբրլեյնը ստեղծեկ է վլոգինգի մի մոտեցում, որը ցնցել է YouTube-ի ոճի ոչ պաշտոնական ուղեցույցը»[5]։ 2019 թվականի ապրիլին Չեմբրլեյնը թողարկել է իր առաջին փոդքասթը ՝ Anything Goes[6][7]։ Հետագայում Չեմբրլեյնը 12-րդ Shorty մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Լավագույն պոդքասթեր» մրցանակին[8]։ Եղել է Louis Vuitton-ի մոդելներից։

Էմմա Չեմբրլեյն
Անձնական տվյալներ
Ծնվել էՄայիսի 22 , 2001
San Mateo, California, U.S.
Հասակ20
ԱզգությունԱմերիկացի
Կայքhttps://shopemmachamberlain.com/
ՅուԹյուբյան տվյալներ
Ալիքի անունChamberlain Emma Chamberlain
Գործունեության տարիներ2017-ներկա
Բաժանորդներ11․2 միլիոն
Դիտումներ1․5 միլիարդ

Վաղ կյանք

Չեմբրլեյնը ծնվել է 2001 թվականի մայիսի 22-ին Սան Բրունոյում, Կալիֆորնիա։ Նրա ծնողներն են Մայքլ Ջոն Չեմբրլեյնը և Սոֆիա Փայնթրի Չեմբրլեյնը։ Նա իր ծնողների միակ զավակն է, ովքեր ամուսնալուծվել են, երբ նա հինգ տարեկան է եղել[2]։

Հաճախել է Կենտրոնական Միջին դպրոց Սան Կառլոսում, Կալիֆորնիա և Նոտր Դամի ավագ դպրոցը, Բելմոնտ[9], որը միայն աղջիկների համար նախատեսված կաթոլիկական նախապատրաստական դպրոցն է, որտեղ մասնակցել է cheerleading և track թիմերին։ Հինգ տարի մասնակցել է մրցակցային cheer-ի և եղել է Կալիֆորնիայի All Stars Pink cheer թիմի անդամ[10]։ Ավագ դպրոցը թողել է իր առաջին տարվա առաջին կիսամյակի ընթացքում և ավարտել է Կալիֆորնիայի ավագ դպրոցի ավարտական քննությունը հանձնելուց հետո[11]։

Կարիերա

YouTube

Չեմբրլեյնն ավագ դպրոցի երկրորդ տարվա ավարտին դժգոհ է եղել դպրոցական իր կյանքից։ Հոր հետ խոսելուց հետո, ով խրախուսում է նրան դպրոցից դուրս կիրք գտնել, նա որոշեց YouTube-ի ալիք բացել։ Նա օգտագործում էր վիդեո-խմբագրման մի ոճ, որը բնորոշվում էր խոշորացումներով, էկրանին տեքստ ավելացնելով և դադարներով[2]։

2018 թվականի հունիսին Չեմբրլեյնը Բեյի տարածքից միայնակ տեղափոխվել է Լոս Անջելես[2]։ Այնտեղ նա պատանի YouTube-եր Ջեյմս Չարլզի և կատակերգական դուո Դոլան երկվորյակների հետ ստեղծել է «The Sister Squad» խումբը[12]։ Նրանք ներկայացվել են YouTube Rewind 2018-ում[13]։ The Sister Squad-ը առաջադրվել է 2019 թվականի YouTube Ensemble Shorty մրցանակի։

«Sister Squad»-ի անդամների հետ համագործակցության հետ մեկտեղ Էմման 2018 թվականի ընթացքում YouTube-եր Էլլի Թումանի և Հաննա Մելոշի հետ տեղադրեց տեսանյութեր, որտեղ ներկայացված էր իրենց երեք հոգուց բաղկացած «The Girdies» անունով խումբը[14]։ 

Նորաձևություն և բիզնես

Չեմբրլեյնը լուսանկարվել է Chamberlain սուրճի բաժակով

2018 թվականի մարտին Չեմբրլեյնը համագործակցել է Dote գնումների հավելվածի հետ։ 2018 թվականի մայիսին Դոթը նրան բազմաթիվ այլ կին YouTube-ների հետ ուղարկեց Օսթին, Տեխաս, Կոաչելլա Վելի երաժշտության և արվեստի փառատոնին։ 2018 թվականի հուլիսին Դոթը թողարկեց հագուստի գիծ, որի ձևավորումը կարարել էր Չեմբրլեյնը, Low Key / High Key՝ Էմմայի կողմից[15]։ 2019 թվականի սկզբին Դոթի հետ կապված հակասությունների պատճառով Չեմբրլեյնը խզեց կապերը նրանց հետ[16]։

Չեմբրլեյնը 2019 թվականի մարտին մասնակցել է Փարիզի Նորաձևության շաբաթին YouTube-ի և Louis Vuitton- ի համատեղ հովանավորությամբ, որին միջնորդել է Դերեկ Բլասբերգը ՝ YouTube-ի նորաձևության և գեղեցկության համագործակցության ղեկավարը[17]։ Միջոցառմանը նա ներկա է եղել մոդել/YouTube-եր Կարլի Քլոսի հետ[18]։ 2019 թվականի հունիսի 4-ին Չեմբրլեյնը և The Dolan Twins- ը տեսանյութեր են տեղադրել իրենց ալիքներում։ Սա նրանց առաջին տեսահոլովակային համագործակցությունն էր դեկտեմբերին հրապարակված Sister Squad- ի վերջին տեսանյութերից հետո։ Ջեյմս Չարլզի բացակայությունը նպաստեց այն համոզմանը, որ <<Sister Squad>>-ը տարրալուծվել է[19]։

2019 թվականի դեկտեմբերին հիմնադրել է իր սեփական սուրճի ընկերությունը՝ Chamberlain Coffee-ն[20]։

Փոդքասթ

2019 թվականի ապրիլի 11-ին Չեմբրլեյնը թողարկեց իր փոդքասթի առաջին մասը՝ Anything Goes (նախկինում կոչվե է Stupid Genius), շաբաթական շարք, որտեղ նա փորձում է շարունակական զրույց վարել որևէ կոնկրետ խնդրի/թեմայի շուրջ։ Նա անդրադառնում է մի շարք թեմաների, ինչպիսիք են հարաբերությունները, հոգեկան առողջությունը, նորաձևությունը և այլն։ Այն հասանելի է Spotify-ում, Apple Podcasts-ում և մի շարք այլ փոդքասթ հարթակներում[21]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմմա Չեմբրլեյն» հոդվածին։