Էստոնական ավետարանա-լյութերական եկեղեցի

Էստոնական ավետարանա-լյութերական եկեղեցի (էստ․՝ Eesti Evangeelne Luterlik Kirik), Էստոնիայի լյութերական համայնք։ ՈՒնի 200 հազար հաճախորդ, որից ակտիվ՝ 50 հազար[1]։ Ղեկավարվում է արքեպիսկոպոս Անդրես Պիդերի կողմից[2]։ Ստեղծվել է 1949 թվականին, Կարմիր Բանակի հարձակումից հետո, երբ նախկին կղերը արտագաղթեց Շվեդիա։ Շվեդիայում էստոնացի արտագաղթողների մեջ 1944 թվականին ձևավորվեց առանձին Էստոնական Ավետարանական լյութերական եկեղեցի արտասահմանում (ЭЕЛЦЗ)[3]:

Էստոնական ավետարանա-լյութերական եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակքրիստոնեության ուղղություն և ազգային եկեղեցի
Երկիր{{Դրոշավորում/Էստոնիա

| Դրոշավորում/դրոշավորում| variant = | չափ =

}}
ՏեղագրությունԷստոնիա Էստոնիա
Հիմնական ամսաթվերը1917
Ներկա վիճակԿանգուն
Մասն էLutheran Churches? և Lutheranism in Estonia?
Կառուցման սկիզբ1922 թվական
Հիմնադրված1917
 Estonian Evangelical Lutheran Church Վիքիպահեստում
eelk.ee/et(էստոներեն) և eelk.ee/en(անգլ.)

Լյութերականության պատմությունը Էստոնիայում

Էստոնիայում լյութերականության զարգացման գլխավոր նշաձողը դարձավ 1561 թվականը, երբ հյուսիսային Լիվոնիայի ասպետները (այդ պահից դարձած Էստլյանդիա) ընդունեցին շվեդական թագավորի տիրապետությունը, իսկ իրենց ենթակայության տարածքն ընկավ շվեդական եկեղեցու հոգևոր իրավասության տակ։ 1710 թվականին Էստլանդիան նվաճվեց Ռուսաստանի կողմից, սակայն սկանդինավյան լյութերական ավանդույթները պահպանվեցին դարերով։

1802 թվականին Տարտուի համալսարանում բացվեց լյութերական աստվածաբանության ֆակուլտետ, ինչը Էստոնիան դարձրեց Ռուսաստանի խոշոր լյութերական կենտրոն։

1919 թվականին` Էստոնիայի անկախության ձեռքբերումից հետո, ստեղծվեց առաջին ազգային լյութերական եկեղեցին եպիսկոպոս Հակոբ Կուկկի ղեկավարությամբ[4]։

Էստոնիայի ԽՍՀՄ-ին միանալուց հետո լյութերական հիերարխիայի ժառանգորդությունն ընդհատվեց։ 1945 թվականին եկեղեցական ժամանակավոր կոմիտեն Աուգուստա Պյախնային ընտրեց որպես եպիսկոպոսի պարտականությունների կատարող։ Նույն թվականին սկսվեց քսանյակի գրանցումը` հենց այդքան մարդ էր անհրաժեշտ ծխական համայնք գրանցելու համար։ 1948 թվականին գրանցված էր 154 համայնք 79 բողոքականներով։ Որոշվեց նաև վերականգնել հեռակա կրթությամբ Աստվածաբանության ինստիտուտը։

1969 թվականին էստոնական եկեղեցին ընդլայնեց իր ազդեցությունը Կարելիայի վրա (ծխական համայնք Պետրոզավոդսկում)[5], իսկ 1977 թվականին` Ինգրիայի վրա (Պուշկինյան լյութերական եկեղեցի)։

1922 թվականին անկախության վերականգնումից հետո Ինգրիական ավետարանա-լյութերական եկեղեցին էստոնական եկեղեցուց անջատվեց[6], իսկ 2003-ին` Սիբիրյանի ավետարանա-լյութերական եկեղեցին։

2007 թվականին էստենական եկեղեցիներում սկսեցին ժամերգություններ անցկացվել նաև ռուսերեն լեզվով[7]։

Կազմակերպչական կառուցվածք

Բարձրագույն մարմինը՝ եկեղեցական խորհուրդը (kirikukogu), ընտրված 4 տարվա ժամկետով, կատարող մարմին է՝ կոնսիստորիա (Konsistoorium), կազմված իրենց գլխավոր եպիսկոպոսից (Peapiiskop), եպիսկոպոսներից (Piiskop), կանցլերից (kantsler) և 4 դատական ատենակալներից (assessor), տեղական կազմակերպությունները՝ դրանք լյութերական ավագ քահանաներ պրոբստերներն են (praostkonna) և նրանց ներկայացուցչական մարմինները՝ սինոդները (Sinod), կոնսիստորիայի պաշտոնակատարները։

Արքեպիսկոպոսներ

  • Անդրես Պիդեր (ներկայումս)
  • Յան Կայվիտ-կրտսեր (1994-2004)
  • Կունո Պայուլա (1987-1994)
  • Էդգար Հարկ (1978-1986)
  • Ալֆրեդ Թոմինգ (1967-1977)
  • Յան Կայվիտ-ավագ (1949-1967)

Եպիսկոպոսներ

  • Յոհան Կիպպ (1939-1944)
  • Հուգո Բերնարդ Ռահամյագի (1934-1939)
  • Յակոբ Կուկկ (1919-1933)

Եկեղեցու ղեկավարի պարտականությունների պաշտոնակատար

  • Անտոն Էյլարտ (1944)
  • Յակ Վարիկ (1939)
  • Ալեքսանդր Կապպ (1933-1934)

Արտագաղթածների եկեղեցու արքեպիսկոպոսներ

  • Յոհան Քիպպ (1944-1964) (մինչև 1956-ը՝ եպիսկոպոս)
  • Հովհաննես Օսկար Լաուրի (1964-1971)
  • Կոնդրատ Վեմ (1972-1990)
  • Ուդո Պետորսո (1990-2006)
  • Անդրես Տաուլ (2007-ից)

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ