Էրոլ Բյույուքբուրչ

Էրոլ Բյույուքբուրչ (թուրքերեն՝ Erol Büyükburç, օգոստոսի 8, 1936(1936-08-08)[1], Ադանա, Թուրքիա - մարտի 12, 2015(2015-03-12)[2][3], Ստամբուլ, Թուրքիա), թուրք երգիչ, կոմպոզիտոր և դերասան։

Էրոլ Բյույուքբուրչ
թուրքերեն՝ Erol Büyükburç
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 8, 1936(1936-08-08)[1]
ԾննդավայրԱդանա, Թուրքիա
Մահացել էմարտի 12, 2015(2015-03-12)[2][3] (78 տարեկան)
Մահվան վայրՍտամբուլ, Թուրքիա
ԳերեզմանԶինջիրլիքույու գերեզմանատուն
Քաղաքացիություն Թուրքիա
Մայրենի լեզութուրքերեն
ԿրթությունՎեֆայի ավագ դպրոց
Մասնագիտությունդերասան, կոմպոզիտոր, երգերի հեղինակ և երգիչ
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներAjlan Büyükburç?
 Erol Büyükburç Վիքիպահեստում

Կենսագրություն

Էրոլ Բյույուքբուրչը ծնվել է 1936 թվականի մարտի 22-ին Ադանայում։ Հայրենի քաղաքում ստացել է նախնական դպրոցական կրթություն։ Դպրոցն ավարտել է Ստամբուլում։ Ստամբուլի համալսարանում ուսումնասիրել է տնտեսագիտություն, սակայն կիսատ է թողել ուսումնառությունը։ Էրոլը որոշում է ընտրել երաժշտի կարիերան։ Կրթությունը շարունակում է Ստամբուլի համայնքային կոնսերվատորիայում, որը և ավարտում է[4]։

1964 թվականից նկարահանվել է երաժշտական ֆիլմերում։ 2007 թվականին Բյույուքբուրչը որպես ժյուրի է հանդես եկել հեռուստատեսային՝ «Şarkı Söylemek Lazım» (Դու պետք է երգես) երաժշտական նախագծում։

2015 թվականի մարտի 12-ին մահացած են գտել իր բնակարանում[5]։ Թաղված է Զինջիրլիքույու գերեզմանատանը[6]։

Անձնական կյանք

Էրոլն ամուսնացած էր Էմել Բյույուքբուրչի հետ։ 2001 թվականին վերջինս մահանում է լյարդային անբավարարությունից։ Նրանց դուստրը՝ Աժլան Բյույուքբուրչը երգչուհի էր, որը մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում[5]։

Երաժշտական կարիերա

Էրոլ Բյույուքբուրչի երաժշտական կարիերան սկսվել է 1961 թվականից, երբ հանդես եկավ «Little Lucy» անգլերեն երգով։ Սկսել է հանդես գալ Շերիֆ Յուզբաշիօղլուի նվագախմբի հետ։ 1964 թվականին Թյուլայ Գերմանի և Թանժու Օքանի հետ մասնակցել է Բալկանյան առաջին փառատոնին[7]:

1975 թվականին ձայնագրել է իր անդրանիկ ալբոմը՝ «Sevgi Çiçekleri» (Սիրո ծաղիկներ), որը նրան հռչակ բերեց ողջ Թուրքիայում[8]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրոլ Բյույուքբուրչ» հոդվածին։