Թանասիս Ապարտիս

Թանասիս Ապարտիս (հուն․՝ Θανάσης Απάρτης, հոկտեմբերի 24, 1899(1899-10-24)[1][2][3], Իզմիր, Զմյուռնիայի սանջակ, Այդինի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][4] - ապրիլի 1, 1972(1972-04-01)[2], Աթենք, Հունաստան[4]), 20-րդ դարի հույն քանդակագործ, Հունաստանում։ Հունաստանում է գտնվում նրա կերտած Օգյուստ Ռոդենի քանդակը։

Թանասիս Ապարտիս
հուն․՝ Αθανάσιος Απάρτογλου
Ծնվել էհոկտեմբերի 24, 1899(1899-10-24)[1][2][3]
ԾննդավայրԻզմիր, Զմյուռնիայի սանջակ, Այդինի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][4]
Մահացել էապրիլի 1, 1972(1972-04-01)[2] (72 տարեկան)
Վախճանի վայրըԱթենք, Հունաստան[4]
Քաղաքացիություն Հունաստան[4]
ԿրթությունԳրան–Շոմիե ակադեմիա, Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց[1], Ժյուլիանի ակադեմիա (1921)[4] և Աթենքի գեղարվեստի դպրոց
ՈւսուցիչԷմիլ Անտուան Բուրդել[1]
Ստեղծագործություն(ներ)Angelos Sikelianos (monument)?, Bust of Dimitris Mitropoulos?, Bust of Odysseas Androutsos?, Bust of Archpriest Georgios N. Chalavazis?, Statue of Chrysostomos Smyrnis, Nea Smyrni?, Statue of Andreas Laskaratos, Lixouri?, Statue of Metropolitan Chrysostomos Smyrnis, Thessaloniki?, Bust of Ioannis Papafis, Thessaloniki?, Bust of Nikos Kazantzakis, Irakleio?, Memorial to the Unknown Sailor, Vrontados?, Memorial to the Sailor, Marmaro Kardamyla? և Bust of Argyris Eftaliotis, Mithymna?
Մասնագիտությունքանդակագործ
ազդվել էԷմիլ Անտուան Բուրդել[4]
ԱշխատավայրԱթենքի գեղարվեստի դպրոց[1] և Doxiadis School?[4]
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն

Թանասիս Ապարտիսը ծնվել է 1899 թվականի հոկտեմբերի 24-ին փոքրասիական Զմյուռնիա քաղաքում։ Զմյուռնիայի մեծ հրդեհից հետո Ապարտիսի ընտանիքը հազարավոր հույն փախստականների հետ միասին հաստատվեցին Աթենքում։ Փոքր տարիքում Ապարտիսը գնում է Փարիզ, որտեղ Ելենա Վենիզելի ֆինասնական աջակցությամբ սկսել է սովորել Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոցում (Փարիզ)՝ (Ecole Superiere des Beaux Arts) քանդակագործ Bouchard-ի մոտ։

Այնուհետև նա նախընտրեց կատարելագործել իր հմտությունները Ժյուլիանի ակադեմիայում (Académie Julian) և Գրանդ Շոմեր ակադեմիայում (Académie de la Grande Chaumière), քադակագործներ Պոլ Լանդովսկիի և Էմիլ Անտուան Բուրդելի (Antoine Bourdelle) մոտ, ովքեր մեծ ազդեցություն են ունեցել Ապարտիսի արվեստ վրա։

Ապարտիսը ընդհանուր հաշվով Փարիզում աշխատել է 32 տարի, երկու ժամանակահատվածներում (1919—1940 և 1945—1956): 1940 թվականին նա վերադառնում է Հունաստան։ 1961 թվականին նրա երկրորդ փարիզյան այցից հետո դասավանդել է Աթենքի գեղարվեստի դպրոցում։ 1967 թվականին Ապարտիսը ընտրվել է Փարիզի գեղարվեստի ակադեմիայի անդամ։ Ապարտիսը եղել է Պատվո լեգեոնի (Ֆրանսիա, 1939) և Հունական Ֆենիքսի շքանշանակիր (Հունաստան, 1960)[5]։

Ապարտիսը բազմիցս ներկայացրել է իր քանդակները խմբակային և անհատական ցուցահանդեսներում։ 1950 թվականին Վենետիկի Բիենալեի ժամանակ ներկայացրել է Հունաստանը։ Քանդակագործը մահացել է 1972 թվականի ապրիլի 1-ին՝ Աթենքում։

Աշխատանքներ

Ապարտիսի աշխատանքների վրա ազդեցություն են ունեցել 6-րդ դարի եգիպտական և հունական քանդակները, Ռոդենի և նրա ուսուցչի՝ Բուրդելի ակնհայտ ազդեցությամբ է ստեղծվել կիսանդրիների քանդակների շարք, որոնք այժմ կանգնեցված են Աթենքում՝ մեծամասնությունը բաց երկնքի տակ[6] և հունական այլ քաղաքներում։ Նրա աշխատանքների օրինակները, որոնց բնորոշ է ռեալիզմը և դինամիզմը, արտահայտված են հետևյալ կիսանդրիներում.

  • Յանիս Պսիխարիս (1927)
  • Օսիդեյ Անդրուցով (1936), մարմարե կիսանդրի, Աթենքի Մարսյան դաշտում[7]
  • Նիկոս Կազանձակիս, բրոնզե կիսանդրի, Աթենքի մշակութային կենտրոնի պարտեզում։ Կիսանդրու բացումը կայացել է 2013 թվականին[8]
  • Անգելոս Սիկելիանոս (1955), բրոնզե կիսանդրի, Աթենքի Սկուզե հրապարակում[9]
  • Դիմիտրիոս Միրտոպուլոս, բրոնզե կիսանդի, Աթենքի կոնսերվատորիայի զբոսայգում[10][11]
  • Զորավար Սպիլիոտոպուլոսի բրոնզե կիսանդրի, Աթենքում Սուրբ Ֆոմի հրապարակ[12]։

Նրա մյուս հուշարձանների շարքին են պատկանում ՝ «Աթենքի ժպիտը» (Հունաստանի բանկ), «Անհայտ ծովահեն» (Քիոս, 1958)[13], «Անդրեաս Լասկարատոս» (Կեֆանիլյա), «Զմյուռնիայի քրիզոստոմոսը» (Զմյուռնիա)[14], «Զմյուռնիայի քրիզոստոմոսը» (Սալոնիկ, 1960)[15], «Մարիա Թերեզա» (1937, Հունաստանի պետական բանկ), «Եփեբ» (1940), «Մայր ու աղջիկ» (գիպս, 1952), «Շան ծագ» (1955) Աթենքի ազգային պատկերասրահում և այլն[16]։

Ճանաչում

Քննադատ Է. Ստեֆանիդիսը գրում է.

Ապարտիսը, Միխալիս Տոմպրոսի հետ միասին, այն քանդակագործներից են, ովքեր Հունաստան բերեցին Փարիզի գեղարվեստական նոր ոգին և վճռականորեն ազդեցին հունական քանդակագործների նոր սերնդի վրա։

[17]

Ապարտիսը իր կյանքի և արվեսրի մասին «Արևելքից արևմուտք» վերնագրով գիրք է գրել (հուն․՝ Από την Ανατολή στη Δύση), որը միչ օրս ունեցել է մի քանի հրատարակում[18]։

Աթենքի Կալիտեայի մշակույթր ենտրոնը, որտեղ նա ապրել է, կրում է իր անունը (հուն․՝ Πολιτιστικό Κέντρο «Θανάσης Απάρτης»)[19]:

Աղբյուրներ

  • Λυδάκης, Στέλιος (1981). Οι Έλληνες Γλύπτες – Η νεοελληνική γλυπτική: ιστορία – τυπολογία – λεξικό γλυπτών, τομ 5,. Αθήνα: Μέλισσα. σελ. 274 - 276.
  • «ΕΛΛΑΣ» 1998, στο Η ιστορία και ο πολιτισμός του Ελληνικού Έθνους από τις απαρχές μέχρι σήμερα, τόμος 2ος, σελ. 604, Πάπυρος, Αθήνα.

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ