Թարա Ռիդ

ամերիկացի դերասանուհի

Թարա Դոննա Ռիդ (անգլ.՝ Tara Donna Reid, նոյեմբերի 8, 1975(1975-11-08)[1][2], Ուայքոֆ, Բերգեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։

Թարա Ռիդ
Ծննդյան թիվ՝նոյեմբերի 8, 1975(1975-11-08)[1][2] (48 տարեկան)
Ծննդավայր՝Ուայքոֆ, Բերգեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և Փլեյբոյի փլեյմեյթ
IMDb։ID 0005346

Կենսագրություն

Ծնվել է 1975 թվականի նոյեմբերի 8-ին Ուայկոֆում (Նյու Ջերսի նահանգ) իռլանդական, շոտլանդական, անգլիական, իտալական, ֆրանսիական և հունգարական արմատներով ընտանիքում։ Ծնողներ Թոմաս Ռիդ (1940՝ դեկտեմբեր 2016) և Դոննա Ռիդ (1943՝ հոկտեմբերի 21, 2018)[3]՝ երկու մանկապարտեզների ուսուցիչներ և սեփականատերեր[4]։ Ռիդն ունի նաև կրտսեր եղբայր և քույր՝ Պատրիկն ու Քոլինը և ավագ եղբայր Թոմասը։

Նա հաճախել է կաթոլիկ դպրոց և ավարտել Բայսրեբի ակադեմիան, այն այլընտրանքային ավագ դպրոց է։ Ծնողները նրան նաև ընդունել են Նյու Յորքի մանկական դերասանական դպրոց, որտեղ նա սովորել է Մակոլեյ Կալկինի, Սառա Միշել Գելարի, Բեն Թեյլորի և Ջերի Օ’Քոնելի հետ։

Կարիերա

Ռիդը սկսել է նկարահանվել ինը տարեկանում, խաղացել է «Երեխաները խաղում են» շոուում, ինչպես նաև նկարահանվել է ավելի քան 100 գովազդային հոլովակներում, այդ թվում՝ այնպիսի հայտնի ապրանքանիշերում, ինչպիսիք են McDonalds, Crayola և Milton Bradley։

1997 թվականին Հոլիվուդ տեղափոխվելուց հետո Ռիդը հայտնվեց մեծ կինոյում՝ «Քաղաքային լեգենդներ» սարսափ ֆիլմում, որի ռեժիսորը Ջեմի Բլանկն է։ Հայտնի դարձավ «Մեծ Լեբովսկին» (1998) ֆիլմում նկարահանվելուց հետո։ Այնուհետև՝ 1999 թվականին, նկարահանվել է «Կրակի շուրջը» և «Դաժան խաղեր» ֆիլմերում։

1999 թվականին Ռիդը խաղացել է Վիկիի դերը «Ամերիկյան կարկանդակ» սկանդալային երիտասարդական կատակերգությունում, որը նրան վաստակել է համբավ և սեքս խորհրդանիշի կարգավիճակ։

2000-2002 թվականներին Ռիդը նկարահանվել է մի շարք անհաջող ֆիլմերում, ինչպիսիք են «Ջոզին և կատուները» և «Բժիշկ «Տ»-ն և նրա կանայք»։ 2001 և 2002 թվականներին նա նկարահանվել է «Ամերիկյան կարկանդակ 2» և «Երեկույթների արքա» ֆիլմերում, որից հետո վերադարձել Է NBC հեռուստաալիք՝ «Կլինիկա» ատակերգական սերիալում։

2003-2005 թվականներին Ռիդը նկարահանվել է «Իմ շեֆի դուստրը» և «Մենակ մթության մեջ» ֆիլմերում։ 2005 թվականին Ռիդը նկարահանեց իր շոուն «Е» ալիքով։

2012 թվականին Էկրան Է բարձրացել «Ամերիկյան կարկանդակ» կատակերգության շարունակությունը։

Անձնական կյանք

2001 թվականի հունիսին Թարան և Քարսոն Դայլին խզեցին նշանադրությունը[5]։ Մինչ այդ նա հանդիպել էր հոկեյի ռուս աստղ Սերգեյ Ֆյոդորովի հետ[6]։

2010 թվականի հունվարի 18-ին Ռիդի ընկերը՝ Մայքլ Աքստմանը, Նյուրնբերգում բնակվող ինտերնետային ձեռնարկատեր, ամուսնության առաջարկ արեց նրան։ Հարսանիքը նախատեսված է 2010 թվականի ամռանը[7]։ Բայց ապրիլի 20-ին հաղորդվեց, որ հարսանիքը չեղյալ է հայտարարվում, քանի որ Թարայի և Մայքլի հարաբերություններն ավարտվել են[8]։

Ավելի ուշ՝ 2010 թվականի նոյեմբերից, Ռիդը կարճատև հանդիպում է ունեցել դանիացի գործարար Մայքլ Լիլեունդի հետ։

2011 թվականի օգոստոսի 14-ին Ռիդի ներկայացուցիչը «People» ամսագրին հայտնել է, որ Թարա Ռիդը նախօրեին Հունաստանում ամուսնացել է իր ընկերոջ՝ Զաք Կեհայովի հետ[9]։ Այդ տարվա հոկտեմբերին նա հայտարարեց, որ նրանք օրինականորեն ամուսնացած չեն[10]։

2013-2014 թվականներին ամուսնացած է եղել դիջեյ Էրեզ Էյզենի հետ[11]։

Ֆիլմագրություն

Ֆիլմեր
ՏարիԱվանումը հայերենԲնօրինակ անվանումԴեր
1987Սալեմի վիճակ 2․ Վերադարձ ՍալեմA Return to Salem’s LotԱմենդա
1998Մեծ ԼեբովսկիThe Big LebowskiԲաննի Լեբովսկի
ԵրկրպագուհիGirlՍիբիլ
Ես վաղ արթնացա իմ մահվան օրըI Woke Up Early the Day I DiedՊրոմ Քուին/գիշերային ակումբի բարմեն
Քաղաքային լեգենդներUrban LegendՍաշա Թոմաս
1999Դաժան խաղերCruel IntentionsՄարսի Գրինբոմ
Կրակի շուրջAround the FireՋենիֆեր
Ամերիկյան կարկանդակAmerican PieՎիկտորիա Լազում
Տկլոր մարմինBody ShotsՍառա Օլսուոնգ
2000Բժիշկ «Տ»-ն և նրա կանայքDr T and the WomenՔոնի
2001Եկվորներն ԱմերիկայումJust VisitingԱնժելիկա
Ջոզին և կատուներըJosie and the PussycatsՄելոդի Վալենտինա
Ամերիկյան կարկանդակ 2American Pie 2Վիկտորիա Լազում
2002Երեկույթների արքանVan WilderԳվեն Փիրսոն
2003Սատանայի կղզիDevil’s PondՋուլիաննա
Իմ շեֆի դուստրըMy Boss’s DaughteԼիզա Թեյլոր
2004ԿապերKnotsՔոնի
2005Մենակ մթության մեջAlone in the DarkԷլին Սեդրակ
Ագռավ 4. Մեղավորի աղոթքըThe Crow: Wicked PrayerԼոլա Բերն
Ստվերային գործընկերSilent PartnerԴինա Նևսկայա
2007Իմանալ, որ ես հանճար եմIf I Had Known I Was a GeniusՍտեֆանի Ռոբինս
7-10 Պառակտում7-10 Split / StrikeԼինդսի/Լիլ Ռինո
2008Ավարտական կատաղություն կամ

ինքնակառավարման Օր

Senior Skip DayԷլեն Հարիս
Անբնական առիթClean BreakՋուլիա Մակքեյ
ԻժերVipersՆիկի
2012Ամերիկյան կարկանդակ. Բոլորը հավաքվում ենAmerican ReunionՎիկի Լեյթում
Վերջին զանգLast CallԼինդսի
2014Չարլի ՖերմաCharlie’s FarmՆատաշա
Հեռուստատեսություն
ՏարիԱնվանումը հայերենԲնօրինակ անվանումԴեր
1992—1999ՀնգյակQuintupletsմիսս Ֆոլլի
2003—2005ԿլինիկաScrubsԴենի Սալիվան
2013Շնաձկների տարափSharknadoԷյպրիլ Վեքսլեր
2014Շնաձկների տարափ 2. Երկրորդ անընդմեջSharknado 2: The Second One
2015Շնաձկան տարափ 3Sharknado 3: Oh Hell No!
2016Շնաձկների տարափ 4. ԶարթոնքSharknado: The 4th Awakens
2017Շնաձկների տարափ 5. Գլոբալ ամբոխSharknado 5: Global Swarming
2018Վերջին շնաձկների տարափ․ ճիշտ ժամանակին[12][13]The Last Sharknado: It’s About Time
2019ՏղաներըThe BoysԿամեո

Մրցանակներ և անվանակարգեր

ՏարիՄրցանակԿատեգորիաՖիլմ կամ սերիալԱրդյունք
2004Ոսկե ազնվամորիերկրորդ պլանի վատագույն դերասանուհի«Իմ շեֆի դուստրը»Առաջադրված
2006Ոսկե ազնվամորիվատագույն դերասանուհի«Միայնակ մթության մեջ»Առաջադրված

Ձեռքբերումներ

  • Stuff ամսագրի «102 սեքսուալ կանայք աշխարհում» վարկանիշում զբաղեցրել է 48-րդ տեղը (2002).
  • Maxim ամսագրի «Թեժ 100-ը 2002-ում» վարկանիշում զբաղեցրել է 4-րդ տեղը(2002).
  • FHM ամսագրի «100 սեքսուալ կանայք աշխարհում, 2005» վարկանիշում զբաղեցրել է 43-րդ տեղը (2005).

Ծանոթագրություններ