Թեյլոր Մարի Հիլ

Թեյլոր Մարի Հիլ (անգլ.՝ Taylor Marie Hill), ամերիկացի մոդել։ Ծնվել է 1996 թվականի մարտի 5-ին, Կոլորադոյում։

Թեյլոր Մարի Հիլ
անգլ.՝ Taylor Marie Hill
Դիմանկար
Թեյլորը 2015 թվականին
Ծնվել էՄարտի 5, 1996
ԾննդավայրԿոլորադո
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունամերիկացի
ԿրթությունPomona High School?
Մասնագիտությունմոդել
Կայքtaylormariehill.com
 Taylor Marie Hill Վիքիպահեստում

Գործունեություն

Թեյլորին 14 տարեկանում հայտնաբերել է գործակալ և լուսանկարիչ Ջիմ Ջորդանը[1][2][3]։

2013-ին նա մասնակցել է Intimissimi-ի կատալոգին։

2014-ին նա աշխատել է մոդել H&M[4] և Victoria’s Secret Fashion Show-ի համար։ Այդ նույն տարում նա Էրին Հիթերթոնի, Ֆրիդա Գուստավսոնի և Բարբարա Պալվինի հետ միասին աշխատել է Ռոսա Չայի համար։

Նա քվեարկությունների արդյունքում դարձել է 2015-ի ամենախոստումնալից մոդելը[5]։

2015-ին նա հյուրընկալվել Victoria's Secret PINK միջոցոցառմանը[6]։ Այդ նույն տարում նա դարձավ Victoria's Secret-ի Հրեշտակ[7]։

Թեյլորը աշխատել է նաև այնպիսի նորաձևության ամսագրերի հետ, ինչպիսիք են, օրինակ՝ Amica, Elle, Glamour և Marie Claire։ Նա գովազդել է Versus-ը[8]։

Տարբեր ժամանակներում մասնակցել է 3.1 Ֆիլիպ Լիմի, Ալբերտա Ֆերատիի, Ալեքսադր Վանգի, Ալեքսանդրե Վաութիերի, Անտոնի Վացարելոյի, Արամի Փրայվի, Ատելիեր Վերսաչեի, Բարբարա Բուիի, Բոուչրա Ջարարի, Կարոլինա Հերերայի, Chanel-ի, Քրիստոֆեր Կեյնի, Դամիր Դոմայի, DKNY-ի, Dolce & Gabbana-ի, Էլի Սաաբի, Emporio Armani-ի, Էրմանո Սքերվինոյի, Giorgio Armani-ի, IRFE-ի, Վերսաչե, Victoria's Secret-ի և այլոց ցուցադրություններին։

2014[9], 2015[10] և 2016 թվականներին հրավիրվել է Victoria’s Secret ընկերության վերջնական ցուցադրությանը։ 2015 թվականից՝ Victoria’s Secret-ի «հրեշտակ»։

2016 թվականից՝ «Lancôme» կոսմետիկ բրենդի դեմքն է։

2017 թվականից՝ «L’Oréal»-ի դեմքը։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեյլոր Մարի Հիլ» հոդվածին։