Թշնամիներ փոքր քաղաքից

հարավկորեական ֆիլմ

Թշնամիների փոքր քաղաք (կորեերեն՝ 이장과 군수), հարավկորեական ֆիլմ, որը թողարկվել է 2007 թվականին։

Թշնամիներ փոքր քաղաքից
Երկիր Հարավային Կորեա
Ժանրկինոկատակերգություն[1]
Թվականմարտի 29, 2007[2]
Լեզուկորեերեն
ՌեժիսորՉան Գյու Սոն
ԴերակատարներCha Seung-won?, Yoo Hai-Jin? և Փյոն Հի Բոն
ԵրաժշտությունՉխվե Սին Հյոն
ՄոնտաժԿո Իմ Փյո[2]
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Սյուժե

Չո Չոն Սամը և Նո Դե Գյուն հին ընկերներ են, ովքեր միասին հաճախել են նույն տարրական դպրոցը։ Նրանց դպրոցական օրերին, Չոն Սամը դասարանի ավագն էր, իսկ Դե Գյուն նրա օգնականը։ Քսան տարի անց նրանք տեղերով փոխվում են՝ Չոն Սամը դառնում է ֆերմեր իր հայրենի գյուղում, իսկ Դե Գյունը ընտրվել է նահանգի ղեկավար։ Սկզբում Չոն Սամը իր հին ընկերոջը խնդրում է ծրագրեր ձեռնարկել գյուղի զարգացման համար, բայց խնդրանքները մերժվում են։ Հետո, Դե Գյուն ծրագրում է կառուցել վտանգավոր թափոնների օգտագործման արտադրմաս։ Չոն Սամը որոշում է նրա դեմ պլան ծրագրել և հին ընկերները դառնում են թշնամիներ։

Դերասանական կազմ

  • Չա Սընգ Վոն - Չո Չոն Սամ
  • Յու Հե Ջին - Նո Դե Գյու
  • Բյոն Հի Բոն
  • Չոի Ջոնգ Վոն
  • Բե Իլ Ջիբ
  • Ման Իլ Վու
  • Ջոն Վոն Ջու
  • Լի Ջե Գու
  • Կիմ Ընգ Սու - պարոն Կիմ
  • Լի Վոն Ջոն
  • Յոմ Ջոն Ահ

Թողարկում

Ֆիլմը թողարկվել է Հարավային Կորեայում, 2007 թվականի մարտի 29-ին[3] և առաջին շաբաթը ունեցավ 440,516 դիտորդ[4]։ Հարավային Կորեայում ֆիլմը ընդհանուր քանակով ունեցավ 1,269,142 դիտորդ[3], շահույթը կազմելով 8,095,062 դոլլար[5]։

Կարծիքներ

Հիմնականում ֆիլմը ունեցել է դրական կարծիքներ[6]։ The Korea Times թերթի քննադատ Կիմ Տե Ջոնը ընդգծել է ֆիլմի զվարճալի լինելը և հաճելի սաունդթրեքը[7]։

Ծանոթագրություններ