Թորգոմ Փոստաճյան

գրական, հասարակական, եկեղեցական հայ գործիչ

Թորգոմ (Արամ) Արմենակի Փոստաճյան (մարտի 1, 1926(1926-03-01), Վանք, Թուրքիա - հուլիսի 21, 2023(2023-07-21)), գրական, հասարակական, եկեղեցական հայ գործիչ։ Լոս Անջելեսի հայ գրողների միության ատենապետ (1994—2000):

Թորգոմ Փոստաճյան
Ծնվել էմարտի 1, 1926(1926-03-01)
ԾննդավայրՎանք, Թուրքիա
Մահացել էհուլիսի 21, 2023(2023-07-21) (97 տարեկան)
Մասնագիտությունհասարակական գործիչ և քահանա
ԱշխատավայրՄեսրոպյան ազգային վարժարան

Կենսագրություն

Թորգոմ (Արամ) Փոստաճյանը ծնվել է 1926 թվականի մարտի 1-ին, Վանք (Արաբկիրի գավառակ) գյուղում։ 1947 թվականին ավարտել է Անթիլիասի դպրեվանքը, ձեռնադրվել աբեղա (1947), դարձել Գարեգին Ա Հովսեփյանի գավազանակիրը (մինչև 1949 թվականը)։ 1950—1951 թվականներին՝ Բոստոնի շրջանի Ուոթրթաունի Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ[1]։ Այնուհետև թողել է եկեղեցական կարգը։ 1965 թվականին եղել է Լոս Անջելեսի հայկական ամենօրյա Մեսրոպյան ազգային վարժարանի հիմնադիր-տնօրեն[2]։

Հրատարակել է պատմվածքների երկու ժողովածու՝ «Անհանգրվան տարագիրներ» (1982) և «Սէրը եւ իր այլակերպութիւնները» (1988)։ Հեղինակ է նաև «Յուշամատեան՝ ձօնուած բանաստեղծ գրագէտ Լեւոն Զաւէն Սիւրմէլեանի յիշատակին» (1996), «Հայաստանեայց եկեղեցին եւ միաները» (2002, 2005 թվականին՝ նաև անգլերեն), «Քննադատութիւն եւ փաստաթուղթ» (2006), «Ականաւոր հայ գրական դէմքեր» (2006) ուսումնասիրությունների։

Երկեր

  • Անհանգրուան տարագիրներ։ Փոստաճյան Թորգոմ Արմենակի, Լոս Անճելոս, 1982[3]։
  • Անհանգրուան տարագիրներ։ Փոստաճյան Թորգոմ Արմենակի, Երևան, «Զանգակ-97», 1982։
  • Սէրը և իր այլակերպութիւնները։ Փոստաճյան, Թորգոմ Արմենակի, Լոս Անճելոս, «Ալքօ», 1988։
  • Սէրը եւ իր այլակերպութիւնները։ Պատմվածքներ։ Փոստաճյան Թորգոմ Արմենակի, Երևան, «Կասգո», 1992։
  • Յուշամատեան ձօնուած բանաստեղծ գրագէտ՝ Լեւոն Զաւէն Սիւրմէլեանի յիշատակին, Փոստաճյան Թորգոմ Արմենակի, Լոս Անջելես, Ա. հ., 1996:
  • Հայաստանեայց եկեղեցին եւ միւսները։ Փոստաճյան Թորգոմ Արմենակի, Լոս Անճելոս, Ա. հ., 2002[4]:
  • 98,6*: (Վեպ)։ Սյուրմելյան Լևոն-Զավեն, Արսենյան Արամ, Անանյան Լևոն Զաքարի, Փոստաճյան Թորգոմ Արմենակի, Երևան, ՀԳՄ հրատարակչություն, 2005[5]։
  • Հայաստանեայց եկեղեցին եւ միւսները։ Փոստաճյան Թորգոմ Արմենակի, Լոս Անճելոս, Ա. հ, 2005[6]։
  • Քննադատութիւն եւ փաստաթուղթ։ Գրական քննադատութիւններ։ Փոստաճյան Թորգոմ Արմենակի, Երեւան, Ա. հ., 2006:
  • Ականաւոր հայ գրական դէմքեր։ Փոստաճյան Թորգոմ Արմենակի, Երևան, «Զանգակ-97», 2006[7]։
  • Անհանգրուան տարագիրներ։ [Վիպակներ]։ Փոստաճյան Թորգոմ Արմենակի, Երեւան, «Զանգակ-97», 2006[8]։
  • Մեծերու հետ եւ մեծեր։ Փօսթաճեան Թորգոմ, «Անթիլիաս», 2007[9]։
  • Հրապուրուած վանականի մը օրագիրը։ Վէպ։ Փոստաճյան Թորգոմ Արմենակի, Երեւան, «Զանգակ-97», 2008[10]։
  • Հայաստան աշխարհի նորագույն շինարարը՝ Վահագն Հովնանյան։ Փոստաճյան Թորգոմ Արմենակի, Աբրահամյան Քնարիկ, Անանյան Լևոն Զաքարի, Երևան, «Զանգակ-97», 2009[11]։
  • Հայաստանյայց եկեղեցին և ավետարանականները։ Փոստաճյան Թորգոմ Արմենակի, Երևան, Ա. հ., 2009[12]:
  • Մեծերու հետ եւ մեծեր։ Փոստաճյան Թորգոմ Արմենակի, Անանյան Լևոն Զաքարի, Երևան, «Զանգակ-97», 2009[13]։
  • Մեծանուն եւ հանճարեղ հայ գրական դէմքեր։ Փոստաճյան Թորգոմ Արմենակի, Անանյան Լևոն Զաքարի, Երեւան, «Զանգակ-97», 2010[14]։
  • Մեծանուն եւ հանճարեղ հայ գրական դէմքեր։ Ռ. Սեւակ, Մ. Մեծարենց, Ե. Դուրեան, Ու. Սարոյեան, Փօսթաճեան, Թորգոմ, Փասատինա- Արաքս, 2010[15]։
  • Մեծանուն եւ հանճարեղ հայ գրական դէմքեր։ Փոստաճյան Թորգոմ Արմենակի, Կլէնտէյլ Գալիֆորնիա, 2011։
  • Բարեկրթական եւ բարոյագիտական կանոններ։ Փոստաճյան Թորգոմ Արմենակի, 2011[16]։
  • Պատմութիւն Կիլիկիոյ մեր հայրենիքի բռնագրաւման եւ պատմութիին Կիլիկիոյ կաթողիկոսութեան տեղահանման եւ Անթիլիաս (Լիբանան) հաստատման։ Անթիլիասի դպրեվանք, Մեծարժէք դէմքեր եւ յուշեր։ Փոստաճյան Թորգոմ Արմենակի, Լոս Անճելըս, 2012։
  • Ա. Որբեր և իրենց շառաւիղները, Բ. Մանուկի մը օրագիրը, Փօսթաճեան, Թորգոմ. Լոս Անճելըս, Երևան, 2012[17]։
  • Արուեստ քննադատութեան (Գրադատական վերլուծում), հ. Ա, Հայ ժողովուրդի հանճարները, հ. Բ, Փոստաճյան Թորգոմ Արմենակի, Հայ ժողովուրդի հանճարները Բ, Լոս Անճելոս, 2012[18]։

Ծանոթագրություններ

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թորգոմ Փոստաճյան» հոդվածին։