Թոքային սիրտ

աջ փորոքի դիլադացիա և անբավարարություն ի պատասխան թոքերում անոթային դիմադրության և զարկերակային ճնշման բարձրացման

Թոքային սիրտ, աջ փորոքի դիլատացիա է և անբավարարություն ի պատասխան թոքերում անոթային դիմադրության և զարկերակային ճնշման բարձրացման[2]։

Թոքային սիրտ
Աջ փորոքի հիպերտրոֆիա
Տեսակհիվանդության կարգ
Հիվանդության ախտանշաններՍրտային անբավարարություն[1]
Բժշկական մասնագիտությունսրտաբանություն
ՀՄԴ-9415.0
 Pulmonary heart disease Վիքիպահեստում

Քրոնիկական թոքային սիրտը բերում է աջ փորոքի հիպերտրոֆիայի[3], իսկ սուր թոքային հիվանդությունները բերում են դիլատացիայի .[4] Հիպերտրոֆիան հարմարողական պատասխանն է ճնշման երկարատև բարձացմանը։ Առանձին մկանային բջիջները ենթարկվում նե փոփոխության՝ աճում են հաստությամբ, ինչը բերում է սրտի կծկման ուժի մեծացման։ Այս ամենը կատարվում է դիմակայելու համար հարաճող անոթային դիմադրությանը։ Դիլատացիան ձգումն է երկարությամբ, որը տեղի է ունենում ի պատասխան թոքային զարկերակի ճնշման սուր բարձրացման[5]։

Որպեսզի դասակարգվի հիվանդությունը որպես թոքային սիրտ պետք է պատճառը լինի թոքային համակարգում։ Երկու պատճառ կա անոթային փոփոխությունների զարգաման։ Մեկը փոփոխություններն են ի պատասխան հյուսվածքային վնասման, մյուսը քրոնիկական հիպօքսեմիայի հետևանքով առաջացած վազոկոնստրիկցիաներն են։ Եթե չբուժվի թոքային սիրտը կարող է բերել մահվան։ Թոքը և սիրտը սերտ կապված են միմյանց հենց։ Ամեն անգամ երբ ունենք սրտի վնասում, հավանականություն կա թոքի վնասման և հակառակը։

Նշաններ և ախտանիշներ

(աուդիո)
Սուլող ձայն
Սուլող ձայն ստետոսկոպի միջոցով լսելիս

Թոքային սրտի ախտանիշները կարող են լինել ոչ սպեցիֆիկ կախված հիվանդության փուլից։ Հիմնական ախտանիշները կապված են արյան կանգով մեծ շրջանառության երակներում[6][7]։ Թոքային սրտի զարգացման զուգահեռ հիմնականաում դրսևորվում են հետևյալ ախտանիշները[8]՝

Էթիոլոգիա

Անոթի խցանում[9]

Թոքային սրտի զարգացման պատճառները հետևյալն են՝

Պաթոֆիզիոլոգիա

Թոքային սիրտ հիմնականում առաջանում է ի պատասխան աջ փորոքի հետծանրաբեռնվածության մեծացման, ինչը բերում է աջ փորոքի անվբավարության[8], սակայն մեծամասամբ դեպքերում աջ փորոքը կարողանում է հաղթահարել այդ դիմադրությունը։ Հիմնական պատճառը թոքային սրտի զարգացման ճնշման բարձրացումն է, սակայն գոյություն ունեն նաև այլ գործոններ ևս։ Դրանք են[14]՝

Ախտորոշում

Նորմալ սիրտ (ձախ) և աջ փորոքի հիպերտրոֆիա (աջ)

Հիմնական հետազոտություննրը, որոնցով կարող ենք պարզել թոքային սրտի պատճառը[8]՝

P-պուլմոնալ

Տարբերակիչ ախտորոշում

Թոքային սրտի ախտաորոշումը այդքանլ էլ հեշտ չէ։ Դրա համար պետք է տարբերակենք թոքային սիրտը հետևյալ հիվանդություններից[15]՝

Բուժում

Թոքային սրտի բուժման մեջ օգտագործվում են հետևյալ դեղորայքային խմբերը՝ հակաբիորտիկներ, հակահազային դեղեր, թթվածնաբուժում, միզամուղներ, վազոդիլատատորներ և հակակոագուլյատորներ։ Որոշ հետազոտությունների ցույց են տվել, որ Շենմայի ներարկումները անվատագ են տրադիցիոն բուժման հետ և էֆեկտիվ են թոքային սրտի բուժման մեջ[16]։

Միզամուղները կիրառվում են, որպեսզի իջեցնեն ծանրաբեռնվածությունը սրտի վրա[8]։ Թթվածինը օգտագործվում է հևոցը քչացնելու համար, բացի դրանից թթվածին բերում է արյունատար անոթների հանգստի, ինչն էլ բերում է սրտային անբավարության քչացման[17]։ Հևոցի առկայության դեպքում հիվանդների մեծամասնությունը բրոնխալայնիչների կիրառման կարիք ունեն[8]։Տարաբնույթ դեղորայքներ են փորձարկվել թոքային անոթների ճնշումը իջեցնելու համար։ Օգտագործվում են Կալցիումի անցուղիների պաշարիչներ[18] սակայն այն էֆեկտիվ է ոչ բոլոր դեպքերում և ըստ NICE-ի դրանց օգտագործումը ընդհանրապես խորհուրդ չի տրվում[19]։

Հակակոագուլանտ միջոցները օգտագործվում են այն դեպքում, երբ առկա է երակային թրոմբոէմբոլիա։ ԵՎ ի վերջո ծայրահեղ ծանր թոքային սրտի դեպքում հնարավոր է մեկ կամ երկու թոքի փոխպատվաստում[8]։

Էպիդեմիոլոգիա

ԱՄՆ-ում թոքային սիրտը հանդիպում է 7% բոլոր սրտային հիվանդների մեջ[15]։ Ըստ Weitzenblum թոքային սրտի մահացության հաշվարկումը այդքան էլ հեշտ չէ, քանի որ այն հանդիսանում է Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության բարդություն[20]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոքային սիրտ» հոդվածին։