Ժան դը Բուրբոն (Վալուայի դուքս)

Ժան Գաստոն դը Բուրբոն (ֆր.՝ Jean Gaston de Bourbon, օգոստոսի 17, 1650(1650-08-17), Լյուքսեմբուրգյան պալատ, Quartier de l'Odéon, Փարիզի 6-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն - օգոստոսի 10, 1652(1652-08-10)), Բուրբոնների արքայատոհմից ֆրանսիացի արյունակից արքայազն, Գաստոն Օռլեանցու, Վալուայի դքսի միայն որդին իր կարճատև կյանքի ընթացքում։

Ժան դը Բուրբոն
 
Մասնագիտություն՝ազնվական
Ծննդյան օրօգոստոսի 17, 1650(1650-08-17)
ԾննդավայրԼյուքսեմբուրգյան պալատ, Quartier de l'Odéon, Փարիզի 6-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն
Վախճանի օրօգոստոսի 10, 1652(1652-08-10) (1 տարեկան)
ԹաղվածՍեն Դենի աբբայություն
ԴինաստիաՕրլեանի չորրորդ տոհմ
ՀայրGaston, Duke of Orléans?
ՄայրՄարգարտա Լոթարինգիացի

Կենսագրություն

Ժան Գաստոնը ծնվել է 1650 թվականի օգոստոսի 17-ին Փարիզի Օռլեանի պալատում՝ Գաստոն դը Բուրբոնի, Օռլեանի դքսի և նրա երկրորդ կին Մարգարիտա Լոթարինգիացու ընտանիքում[1]։ Երեխայի հայրը Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XIII-ի կրտսեր եղբայրն էր։ Հետևաբար Ժան Գաստոնը համարվում էր այն ժամանակ կառավարող Լյուդովիկոս XIV-ի եղբայրը և արյունակից արքայազն, «Ֆրանսիայի թոռը»։ Նա Գաստոնի և Մարգարիտայի միակ որդին էր և չորրորդ զավակը. Օռլեանի դուքսի առաջին ամուսնությունից Մարիա դը Բուրբոն-Մոնպասիեի հետ ծնվեց ևս մեկ աղջիկ[2][3]։

Ծնվելուց անմիջապես հետո երեխան ստացավ Վալուայի դուքս տիտղոսը (այս տիտղոսը մտնում էի Գաստոն Օռլեանցու ապանաժի կազմի մեջ)։ Ժան Գաստոնի արյունակից քույր Աննա դը Մոնպասիեն նրա ծնվելու կապակցությամբ կազմակերպել է հրաշալի տոնակատարություն՝ հրավառությամբ։ Բայց երեխան ծնվել էր ծուռ ոտքով, ինչը կապում էին դքսուհի Օռլեանցու՝ հղիության ժամանակ կողքի վրա քնելու սովորության հետ։ Ժան Գաստոնն այդպես էլ չկարողացավ քայլել և չխոսեց[4]։ Նա մահացավ փորլուծությունից իր երկամյակից մեկ շաբաթ առաջ՝ 1652 թվականի օգոստոսի 10-ին[2]։ Վալուայի դուքսին հուղարկավորեցին Սեն Դենիում՝ Ֆրանսիայի թագավորների և նրանց ընտանիքի անդամների թաղման վայրում։

Դքսուհին այդ պահին դարձյալ հղի էր, և նոյեմբերին ծնվեց ևս մեկ աղջիկ, որը դարձավ նրանց վերջին երեխան։ Արդյունքում՝ Բուրբոնների առաջին Օռլեանյան ճյուղը մարեց 1660 թվականին դուքս Գաստոնի մահվամբ[2]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան դը Բուրբոն (Վալուայի դուքս)» հոդվածին։