Ժորես Խաչատրյան

Ժորես Խաչատրյան (1935 - 2017)[1], հայ հնագետ։

Ժորես Խաչատրյան
Ծնվել է1935
Մահացել է2017
Մասնագիտությունհնագետ

Կենսագրություն

Խաչատրյանը ծնվել է Երևանում 1935 թվականին, ցեղասպանությունից մազապուրծ փրկված սեբաստացի հայերի ընտանիքում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, 1959 թվականից աշխատանքի անցել Հայաստանի Գիտությունների ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտում՝ որպես գիտաշխատող։ 1962–65 թվականներին եղել է ինստիտուտի ասպիրանտ։ Նրա գիտական ղեկավարը Բաբկեն Առաքելյանն էր։ Գիտությունների ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտում աշխատել է մինչև 2015 թվականը[2]։ Խաչատրյանը երկար ժամանակ եղել է այդ ինստիտուտի Հին Հայաստանի հնագիտության բաժանմունքի վարիչը[2]։

Նա հայ առաջատար հնագետներից էր[3]։ Նրա հետազոտությունների ու պեղումների ժամանակաշրջանն ընդգրկում էր Երվանդունիների և Արտաշիսյանների ժամանակաշրջանները։ Խաչատրյանի ղեկավարությամբ պեղումներ են իրականացվել Արմավիրում, Արտաշատում (Արտաքսատա)[4], Արցախի Տիգրանակերտում[5], Ազատի գետահովտում[6]։ Ընդ որում՝ երկար ժամանակ ղեկավարել է Արտաշատի պեղումների խումբը[7]։

2013 թվականին պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով[8]։

Մահացել է 2017 թվականին։

Ծանոթագրություններ