Ժպտացեք (ֆիլմ)

Ժպտացեք (վրաց.՝ გაიღიმეთ, ֆր.՝ Souriez), 2013 թվականին ռեժիսոր Ռուսուդան Չկոնիայի կողմից նկարահանված ֆիլմ[6]։

Ժպտացեք
Երկիր Ֆրանսիա
 Լյուքսեմբուրգ
Ժանրկինոկատակերգություն[1]
Թվական2012 և մայիսի 1, 2014[2][3]
Լեզուվրացերեն
ՌեժիսորՌուսուդան Չկոնիա[1][4]
Սցենարի հեղինակՌուսուդան Չկոնիա
Տևողություն90 րոպե[5]

2013 թվականին ֆիլմը ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Ֆիլմեր առանց սահմանների» ծրագրում[7]։

Սյուժե

«Ամենակարևորը հոգու գեղեցկությունն է, սա մայրերի գեղեցկության մրցույթ է։ Եվ այսպես, վրացի մայրեր, խնդրում եմ, ժպտացեք»։ Թբիլիսի, Վրաստան, 2010 թվական։ Տասը մայրերից յոթն աղքատ են, ամեն կերպ ջանում են 3 երեխա ունեցող մայրերի համար կազմակերպված գեղեցկության մրցույթում, որի հաղթողն ստանալու է բնակարան, ինչպես նաև 25 հազար դոլար։

Դերեր

  • Իա Սուխիթաշվիլի
  • Գիա Ռոյինիշվիլի
  • Օլգա Բաբլուանի
  • Թամունա Բուխնիկաշվիլի
  • Նանա Շոնիա
  • Շորենա Բեգաշվիլի
  • Մակա Չիչուա
  • Էկա Կարթվելիշվիլի
  • Լելա Մեթրևելի
  • Լա Նինիձե
  • Բեկա Էլբախիձե

Մրցանակներ

  • Ժյուրիի հատուկ մրցանակ, Անթալիայի միջազգային կինոփառատոն, Թուրքիա, 2012 թ.
  • «Ոսկե Անտիգոնե» (լավագույն խաղարկային ֆիլմ), Cinռmed միջազգային կինոփառատոն, Մոնպելյե, Ֆրանսիա, 2012 թ.
  • Ժյուրիի «Դոն Կիխոտ» մրցանակ, «Մութ գիշերներ» կինոփառատոն, Տալլին, Էստոնիա, 2012 թ.
  • Ժյուրիի հատուկ հիշատակում, Թբիլիսիի միջազգային կինոփառատոն, 2012 թ., CICAE-ի մրցանակ, Վիլնյուսի միջազգային կինոփառատոն, 2013 թ.

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ