Իլդար Դադին

Իլդար Իլդուսովիչ Դադին (թաթ. Илдар Илдус улы Дадин, ապրիլի 14, 1982(1982-04-14), Ժելեզնոդորոժնի, Մոսկվայի մարզ, ԽՍՀՄ), ռուսական ընդդիմադիր քաղաքական ակտիվիստ, ՌԴ ՔՕ 212.1 հոդվածով դատապարտված առաջին գործիչը, ինչի պատճառով Amnesty International-ի կողմից ճանաչվել է խղճի կալանավոր[1]։

Իլդար Դադին
թաթ.՝ Илдар Илдус улы Дадин և թաթ.՝ İldar İldus uğlı Dadin
Դիմանկար
Ծնվել էապրիլի 14, 1982(1982-04-14) (42 տարեկան)
ԾննդավայրԺելեզնոդորոժնի, Մոսկվայի մարզ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
Ազգությունթաթար
Մասնագիտությունքաղաքական ակտիվիստ
Պարգևներ և
մրցանակներ
 Ildar Dadin Վիքիպահեստում

Կենսագրություն

Ծնվել է 1982 թ.: Զբաղվել է բռնցքամարտով։ Ընդունվել է Մոսկվայի Պողպատի և ձուլածոների ինստիտուտ, սակայն չի ավարտել։ Ծառայել է բանակում։ Զինվորական ծառայությունից վերադառնալուց հետո աշխատել է պահպանության ոլորտում (2003-2010 թթ.):

2011 թ. Դումայի ընտրություններից հետո միացել է ընդդիմադիր շարժմանը։ 2011 թ. դեկտեմբերի 10-ին առաջին անգամ մասնակցել է Մոսկվայի Բոլոտնայա հրապարակի հանրահավաքին, բերման է ենթարկվել ոստիկանության կողմից։

2016 թ. նոյեմբերին Եվրապառլամենտն ընդունեց Դադինի անհապաղ ազատ արձակումը պահանջող բանաձև[2]։

Ծանոթագրություններ