Իրվին Դևիդ Յալոմ

Իրվին Դեվիդ Յալոմ (անգլ.՝ Irvin David Yalom, հունիսի 13, 1931(1931-06-13)[1][2], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[3]), ամերիկացի հոգեբան և հոգեթերապևտ, բժշկական գիտությունների դոկտոր, Սթենֆորդյան համալսարանի հոգեբուժության պորֆեսոր։ Հեղինակել է մի քանի վեպ հոգեթերապևտների մասնագիտական գործունեության և հոգեթերապիայի պատմության մասին։ Էքզիստենցիալ հոգեբանության ներկայացուցիչ է։

Իրվին Դևիդ Յալոմ
Irvin David Yalom
Ծնվել էհունիսի 13, 1931(1931-06-13)[1][2] (92 տարեկան)
Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[3]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունգրող, հոգեբան, համալսարանի դասախոս, հոգեբույժ, existential therapist և հոգեթերապևտ
Հաստատություն(ներ)Սթենֆորդի համալսարան
Գործունեության ոլորտհոգեբուժություն
Ալմա մատերՋորջ Վաշինգտոն համալսարան, Բոստոնի համալսարանի բժշկական դպրոց և Theodore Roosevelt High School?
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն[4][5]
Ազդվել էԲենեդիկտ Սպինոզա
Պարգևներ
Ամուսին(ներ)Marilyn Yalom?
Կայքyalom.com(անգլ.)
 Irvin D. Yalom Վիքիպահեստում

Կենսագրություն

Ծնվել է Վաշինգտոնում 1931 թվականի հուլիսի 13-ին՝ շուրջ 50 տարի առաջ Ռուսաստանից գաղթած հրեաների ընտանիքում։ Յալոմը իր մանկության մեծ մասն անցկացրել է գրքեր կարդալով՝ իր ընտանիքին պատկանող նպարեղենի կրպակին կից տանը և մասնավոր գրադարանում։ Բարձր դպրոցն ավարտելուց հետո հաճախել է Ջորջ Վաշինգթոնի անվան համալսարանը, ապա Բոստոնի Բժշկական Համալսարանը։

1956 թվականին Բժշկության դոկտորի կոչում ստանալով՝ նա իր կրթությունը շարունակում է Նյու Յորքի Մաունթ Սինալ Հոսպիտալում, ապա Ջոն Հոփկինսի Հոսպիտալում և ուսումն ավարտում է 1960 թվականին։ Երկու տարի Հոնոլուլուի Թրիփլեր Ջեներալ Հոսպիտալում բանակային բժիշկ ծառայելուց հետո Յալոմը սկսում է իր ակադեմիական կարիերան Սթենֆորդի համալսարանում։ Այնտեղ նա դասավանդում է խմբային հոգեթերապիա և զարգացնում էքզիստենցիալ հոգեթերապիայի իր մոդելը։

Հրատարակություններ

Վեպեր

  • (1992) Երբ Նիցշեն արտասվում էր (When Nietzsche Wept)
  • (1996) Ստելով բազմոցին պառկած (Lying on the Couch)
  • (2005) Բուժում Շոպենհաուերով (The Schopenhauer Cure)
  • (2012) Սպինոզայի խնդիրը (The Spinoza Problem)

Աշխատություններ

  • (1970 1 խմբ․, 1975 2֊րդ խմբ., 2005 5֊րդ խմբ.) Խմբային հոգեթերապիայի տեսություն և պրակտիկա (The Theory and Practice of Group Psychotherapy)
  • (1974) Ամեն օրն ավելի է մոտեցնում (Every Day Gets a Little Closer)
  • (1980) Էքզիստենցիալ հոգեթերապիա (Existential Psychotherapy)
  • (1983) Անհամբեր խմբային հոգեթերապիա (Inpatient Group Psychotherapy)
  • (1989) Բուժում սիրուց և այլ հոգեթերապևտիկ պատմություններ (Love's Executioner and Other Tales of Psychotherapy)
  • (1998) Յալոմ կարդացողը (The Yalom Reader)
  • (1999) Մայրիկն ու կյանքի իմաստը (Momma and the Meaning of Life)
  • (2001) Հոգեթերապիան նվեր․ Բաց նամակ թերապևտների և նրանց այցելուների նոր սերնդին (The Gift of Therapy: An Open Letter to a New Generation of Therapists and Their Patients)
  • (2008) Սկսելով արևից․ Հաղթահարելով մահվան վախը (Staring at the Sun: Overcoming the Terror of Death)

Մրցանակներ

  • 1974։ Edward Strecker Award for significant contribution to the field of psychiatry patient, School of Medicine, University Pennsylvania, Department of Psychiatry[8]
  • 1976։ Foundation´s Fund Award for reserch in psychiatry by the American Psychiatric Association
  • 1977։ Fellowship Award by Center for Advanced Study in the Behavioral Sciences, Palo Alto, California
  • 1987։ Fellowship Award by the Rockefeller Foundation, Bellagio, Italy[9]
  • 1992։ Commonwealth Club Gold Award for fiction best novel (When Nietzsche Wept)[10]
  • 2001։ Oskar Pfister Award for important contributions to religion and psychiatry by the American Psychiatric Foundation/American Psychiatric Association[11][12]
  • 2009։ International Sigmund Freud Award for Psychotherapy of the city of Vienna, Austria by the World Council for Psychotherapy[13]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրվին Դևիդ Յալոմ» հոդվածին։