Լանժեի ամրոց

ամրոց Ֆրանսիայում

Լանժեի ամրոց (ֆր.՝ Château de Langeais), ամրոց Էնդր և Լուար դեպարտամենտում, Ֆրանսիա։ Հիմնադրվել է 10-րդ դարի վերջին` Անժուի կոմս Ֆուլկ III կողմից։ Տեղակայված է Լուարայի հովտում, ժայռի վրա։ 12-րդ դարում ամրոցն ընդարձակվել է Ռիչարդ I Առյուծասիրտի կողմից։

Լանժեի ամրոց
Նկարագրություն
Տեսակշատո
Վարչական միավորLangeais?[1] և Langeais?
Երկիր Ֆրանսիա[1]
Ընթացիկ
սեփականատեր
Fulk III, Count of Anjou? և François-Charles Moisant?
Կայքchateau-de-langeais.com(ֆր.)(անգլ.)(իսպ.)(իտալ.)
Քարտեզ
Քարտեզ
 Château de Langeais Վիքիպահեստում

1206 թվականին Ֆիլիպ II Օգոստոսը նվաճեց Լանժեի ամրոցը Անժուի կոմսերից, ապա Հարյուրամյա պատերազմի ժամանակ այն մասամբ ավերվեց անգլիացիների կողմից։ Այդ դարաշրջանի կառույցից պահպանվել է գլխավոր աշտարակի ճակատը, որը կրում է «Սև Ֆուլկի դոնժոն» անվանումը, և դա համարվում է ամենահին պահպանված քարե բերդը Ֆրանսիայում։ Ամրոցի մնացած մասը կառուցվել է 15-րդ դարի երկրորդ կեսին, Լյուդովիկոս XI-ի օրոք։ 19-րդ դարի վերջին վերակառուցումից հետո Ֆրանսիայի Ինստիտուտը վերցնում է դղյակն իր հսկողության տակ։ Այժմ Լանժեի ամրոցը ընդգրկված է Ֆրանսիայի Մշակույթի նախարարության պատմական հուշարձանների ցանկում։ Այն բաց է հանրության առաջ։

Անորոշ է, թե շինարարության մեջ օգտագործված քարը որտեղ է հատվել[2]։ Մանրամասն ուսումնասիրություն է կատարվել Լանժեի աշտարակի կառուցման վերաբերյալ։ Քարե աշտարակն ունի 16 մետր բարձրություն, 17,5 մ լայնություն և 10 մ երկարություն։ Պատերի ընդհանուր մակերեսը 1600 քառ․ մետր է։ Ամրոցի ներքին սենյակները շքեղ ձևավորված են։

Պատկերասրահ

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լանժեի ամրոց» հոդվածին։