Լուիս Բակալով

կոմպոզիտոր, երաժիշտ

Լուիս Էնրիկես Բակալով (իսպ.՝ Luis Enríquez Bacalov, օգոստոսի 30, 1933(1933-08-30)[1], Բուենոս Այրես, Արգենտինա[2] - նոյեմբերի 15, 2017(2017-11-15)[3][4][1], Հռոմ, Իտալիա[5]), արգենտինացի և իտալացի կոմպոզիտոր։ Հայտնի է որպես ֆիլմերի երաժշտության հեղինակ։

Լուիս Բակալով
իսպ.՝ Luis Bacalov
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 30, 1933(1933-08-30)[1]
ԾննդավայրԲուենոս Այրես, Արգենտինա[2]
Մահացել էնոյեմբերի 15, 2017(2017-11-15)[3][4][1] (84 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա
Քաղաքացիություն Արգենտինա,  Իտալիա,  Իտալիայի թագավորություն և  Բուլղարիա
Մայրենի լեզուիսպաներեն
Մասնագիտությունդաշնակահար, կոմպոզիտոր, դիրիժոր և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ
Պարգևներ և
մրցանակներ
Կայքluisbacalov.com
 Luis Bacalov Վիքիպահեստում

Կենսագրություն

Լուիս Բակալովը ծնվել է Բուենոս Այրեսում, հրեաների ընտանիքում[6][7][8][9], սակայն նա հուդայականություն չի դավանել[10][11]։ Նրա հայրական պապն ու տատը բանաթ բուլղարացիներ էին, ովքեր գաղթել էին Արգենտինա[12]։

1967 թվականին առաջադրվել է «Օսկար» մրցանակի`«Լավագույն երաժշտական ադապտացիա» կատեգորիայում`«Ավետարանը ըստ Մաթևոսի» ֆիլմի համար, իսկ մրցանակի է արժանացել 1996 թվականին «Փոստատար» ֆիլմի համար` «Ֆիլմի լավագույն երաժշտություն» կատեգորիայում։

1970-ական թվականների սկզբին աշխատել է իտալական New Trolls, Osanna и Il Rovescio della Medaglia խմբերի հետ։

Վերջին տարիների Բակալովը երաժշտություն էր գրում երգչախմբերի և նվագախմբերի համար, ներառյալ նրա Misa Tango-ն, որը նրա հայրենի Արգենտինայի տանգոյի ռիթմերի իսպանական հարմարեցումն է։

2005 թվականից աշխատել է «Orchestra della Magna Grecia» դիրիժոր` իտալական Տարանտոյում։ Մահացել է 2017 թվականի նոյեմբերի 15-ին Հռոմում, 84 տարեկանում։

Ֆիլմերի երաժշտություն

  • 1960 — Banda del buco
  • 1961 — Սև Միլան
  • 1962 — Երկու լեգեոներներ
  • 1963 — Կարոտ
  • 1964 — Ավետարանը ըստ Մաթևոսի
  • 1965 — Միլիոն դոլլար
  • 1965 — Այսօր, վաղը, մյուս օրը
  • 1966 — Ջանգո
  • 1966 — Ոսկե փամփուշտ
  • 1972 — Մեծ մենամարտ
  • 1974 — Ամերիկայում կվերականգնեմ կագը և կվերադառնամ
  • 1980 — Կանանց քաղաքը
  • 1983 — Սեր առաջին հայացքից
  • 1983 — Սիրո արվեստը
  • 1988 — Սիրելի Գորբաչով
  • 1995 — Փոստատարը
  • 1995 — Բուհտա Էսմերալդա
  • 1996 —Ինձ լավություն արա
  • 1997 — Լեհ գեղեցկուհին
  • 1997 — Հրադադար
  • 1999 — Սիրո հաղորդագրություն
  • 1999 — Դարի երեխաները
  • 2001 — Ազատ անկում
  • 2003 — Սպանել Բիլին
  • 2006 — Հանգիստ Դոնը
  • 2007 — Կարավաջո
  • 2012 — Ջանգոն ազատված

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիս Բակալով» հոդվածին։