Կաղապար:Օրվա հոդված/Նոյեմբերի 26, 2015 թ.
![Դեկու](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/df/Deco_21dec2006.jpg/200px-Deco_21dec2006.jpg)
Դեկու (պորտ.՝ Deco, իսկական անուն՝ Անդերսոն Լուիս դե Սոուզա, պորտ.՝ Anderson Luiz de Sousa, օգոստոսի 27, 1977, Սան Բերնարդու դու Կամպո, Բրազիլիա), բրազիլական ծագմամբ պորտուգալացի ֆուտբոլիստ, հանդես է եկել որպես հարձակվողական ոճի կիսապաշտպան: Հանդես է եկել բրազիլական «Ֆլումինենսե»-ի և Պորտուգալիայի հավաքականի կազմում (2002 թվականին ստացել է Պորտուգալիայի քաղաքացիություն): 2000-ական թվականների կեսերին կիսապաշտպանական դիրքում համարվել է լավագույններից: Դեկուն երկու անգամ ճանաչվել է Չեմպիոնների Լիգայի լավագույն կիսապաշտպան (2004 և 2006 թվականներին):
Դեկուն եկել է Պորտուգալիա 1997 թվականին՝ 19 տարեկան հասակում: Լիսաբոնի «Բենֆիկա» նա տեղափոխվել է բրազիլական Կորինթիանսից: Դեկուն մարզումների ժամանակ շատ վստահ էր գործում և ցուցադրում էր գեղեցիկ խաղ, սակայն «Բենֆիկա»-ի տնօրինությունը որոշեց բրազիլացուն վարձավճարով տալ Պորտուգալիայի առաջնության երկրոդ դիվիզիոնում հանդես եկող «Ալվերկա» ակումբին: Դեկուն հաջող խաղ էր ցուցադրում և շատ մոտ էր Բենֆիկայի հետ որպես թիմի մեկնարկային կազմի ֆուտբոլիստ պայմանագիր կնքելուն, սակայն... Ավելին→