Կանչ (Արագածոտնի մարզ)

գյուղ ՀՀ Արագածոտնի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կանչ (այլ կիրառումներ)

Կանչ, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում, Արտենի լեռան արևմտյան լանջին։ Նախկինում կոչվել է նաև Գյալդո, Գյալթա, Գյալթո Մեծ, Կյալդո[2] Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 61 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1470 մ։

Գյուղ
Կանչ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
Այլ անվանումներԳյալթո
ԲԾՄ1470 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն101 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչ0504
Կանչ (Արագածոտնի մարզ) (Հայաստան)##
Կանչ (Արագածոտնի մարզ) (Հայաստան)
Կանչ (Արագածոտնի մարզ) (Արագածոտնի մարզ)##
Կանչ (Արագածոտնի մարզ) (Արագածոտնի մարզ)

Բնակչություն

Կանչի ազգաբնակչության փոփոխությունը[3]

Տարի1873189719261939195919701979200120112019[2]
Բնակիչ91142184437398409378160101[4]208

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և երկրագործությամբ։ Զբաղվում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ[2]։

Ծանոթագրություններ