Կլաուդիա Պարսոնս

Կլաուդիա Պարսոնս (1900[1][2], Շիմլա, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - 1998[1]), բրիտանացի ճարտարագետ, գրող և ճանապարհորդ։ Անգլիացի առաջին երեք կանանցից մեկը, որոնք ստացել են ճարտարագետի որակավորում[3], նա նաև մի քանի գիրք է գրել, և առաջին կինն էր, որն աշխարհով շրջել է մեքենայով[4]։

Կլաուդիա Պարսոնս
Ծնվել է1900[1][2]
ԾննդավայրՇիմլա, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Մահացել է1998[1]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԼաֆբորոյի համալսարան և Guilford Technical Community College?
Մասնագիտությունճարտարագետ և հեղինակ
Ծնողներհայր՝ Clement George Parsons?[2], մայր՝ Grace Boddam?[2]
ԱնդամությունԿանանց ինժեներական ընկերություն

Վաղ կյանք և կրթություն

Պարսոնսը ծնվել է 1900 թվականին Բրիտանական Հնդկաստանի Շիմլայի բլրի կայարանում[5]։ Նա հաճախել է Տորմիդի դպրոցը, որը Սուրեյում աղջիկների անկախ դպրոց էր։ Նա հաճախել է Գիլֆորդի տեխնիկական համայնքային քոլեջ, որտեղ նա ավարտել է ավտոցիկլի շարժիչի դասընթացը։ Նա կարդացել էր կանանց ճարտարագիտական ընկերության ձևավորման մասին և մոր հետ գնացել է հանդիպելու Քերոլայն Հասլետին, որը նրանց տեղեկացրեց Լաֆբորոյի համալսարանում տեխնիկական դասընթացի մասին[3]։ Առաջին աշխարհամարտի տարիներին Լաֆբորոն ծառայել է որպես ուսումնական ստորաբաժանում Ռազմամթերքի նախարարության համար[6]։ 1919 թվականին նա ընդունվել է Լաֆբորոյի համալսարանի մեքենաշինության բաժինը[5]։ Նա չորս կանանցից՝ «տիկին ճարտարագետներից» մեկն էր[7], որոնք երեք հարյուր ուսանողների հետ ճարտարագիտություն էին սովորում և ավարտել են 1922 թվականին[3]։ Նրա համակուրսեցիներն էին Դորոթեա Թրավերսը (առաջին կանանցից մեկը, որն ընտրվել է ավտոմոբիլաշինական ընկերության կողմից), Փաթիենս Էրսկինը և մեքենաշինության ճարտարագետ Վերենա Հոլմսը[7]։ Ավարտելուց հետո Պարսոնսը համարվել է որպես ավտոմոբիլային ճարտարագետների ընկերության փորձաշրջանային շրջանավարտ[8]։

Կարիերա

Փարսոնսը դարձավ վարորդ֊ուղեկից և հաճախորդների հետ շրջում էր Եվրոպայում, Հեռավոր Արևելքում, Հնդկաստանում և Ամերիկայում[5]։ 1938 թվականին նա Դելիում գնեց Ստուդեբեկեր (Studebaker) մակնիշի մեքենա, որը նա անվանեց Բեյքեր և վարում էր ամերիկացի մարդաբան Քիլթոն Սթյուարտի հետ Աֆղանստանում, Իրաքում, Պաղեստինում և Թունիսում[6]։ Նա ճանաչվել է որպես առաջին կին, որը մեքենայով շրջել է ամբողջ աշխարհով[4]։

Պարսոնսը Կանանց ինժեներական ընկերության անդամ էր և մի շարք հոդվածներ է ներկայացրել The Woman Engineer ամսագրին[9], այդ թվում՝ «Ինչ չպետք է անել արտասահմանում մեքենա վարելու ժամանակ»[10]։

Երկրորդ աշխարհամարտի տարիներին Փարսոնսը Վերենա Հոլմսի հետ սովորել է զինագործ դառնալու համար, և, ի վերջո, աշխատել է որպես մեքենավար և զինամթերքի գործարանի տեսուչ[5][6]։ Ֆրեյմենի գործարանից ազատվելուց հետո Փարսոնսը աշխատել է Աշխատանքի նախարարությունում մինչև 1949 թվականը, որի ընթացքում նա գրել է ճարտարագիտական առևտրի վերլուծություն՝ որպես ճարտարագետների վերապատրաստման դասընթաց[7]։

Նա գրել է կիսաինքնակենսագրական վեպ՝ «Պայծառ գերություն» (1935) և ինքնակենսագրական «Թափառաշրջիկություն» (1941), այնուհետև՝ Չինական բուժում և վերականգնում (1963), որը հիմնված է Չինաստանի վերականգնման իր հետագա կարիերայի վրա։ Նրա վերջին ինքնակենսագրությունը՝ «Դարի պատմություն», լույս է տեսել 1995 թվականին[5]։ Ներածությունը գրել է նրա զարմիկը, դիվանագետ սըր Էնթոնի Փարսոնը[11]։

Պարսոնսը երբեք չի ամուսնացել, և երբ նրան հարցնում էին, թե ինչու, նա պատասխանում էր, որ տղամարդիկ «շատ հաճախ սպառնում էին ինձ արգելելու այն, ինչ ուզում էի անել»[12]։

Հիշատակում

Կլաուդիա Պերսոնսի դասախոսություն

Լաֆբորոյի համալսարանը Պարսոնսի պատվին դասախոսություն է անցկացնում սկսած 2014 թվականից[13]։

2014 - Մեգի Ադերին Պոկոկ[14]

2015 - Քեյթ Բելինգհեմ[15]

2016 - [Հելեն Չերսկի[16]

2017 - Էմիլի Գրոսման[17]

2018 - Ջես Ուեյդ[18]

2019 - դոկտոր Սյուզան Իմբեր[19]

Նիստերի դահլիճ

Լաֆբորոյի համալսարանը անվանակոչել է նիստերի նոր դահլիճը Կլաուդիա Պարսոնսի անվամբ՝ ուսանողների առաջին ընդունելությամբ 2019 թվականի սեպտեմբերին[20][21]։

Ծանոթագրություններ