Կլաուդիո Բովյու

ֆրանսիացի ֆուտբոլիստ

Կլաուդիո Բովյու (ֆր.՝ Claudio Beauvue; ապրիլի 16, 1988(1988-04-16)[1], Saint-Claude), ֆրանսիացի ֆուտբոլիստ, իսպանական «Սելտա» ակումբի հարձակվող, որ վարձավճարով հանդես է գալիս «Լեգանեսում»։

Կլաուդիո Բովյու
Claudio Beauvue
Անձնական տվյալներ
Ազգությունըֆրանսիացի
Քաղաքացիությունը
Ծննդյան ամսաթիվապրիլի 16, 1988(1988-04-16)[1] (36 տարեկան)
ԾննդավայրSaint-Claude
Հասակ174 սմ
Քաշ66 կգ
Դիրքհարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԻսպանիա Լեգանես
Համար12
Պատանեկան կարիերա
2005-2006Ֆրանսիա Նանտ
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2006-2012Ֆրանսիա Տուրա99 (17)
2011-2012 Ֆրանսիա Շորտու37 (10)
2012-2013Ֆրանսիա Շորտու21 (6)
2013 Ֆրանսիա Բաստիան15 (1)
2013-2015Ֆրանսիա Գենգամ72 (22)
2015-2016Ֆրանսիա Օլիմպիկ19 (5)
2016-այժմԻսպանիա Սելտա23 (2)
2017-այժմ Իսպանիա Լեգանես2 (0)
Ազգային հավաքական
2009Գվադելուպա Գվադելուպա2 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2017 թվականի սեպտեմբերի 17-ի տվյալներով:

Կարիերա

Բովյուն սկսել է ֆուտբոլ խաղալ «Նանտեսում»։ 2006 թվականին նա տեղափոխվել է «Տուրա» ակումբ, որի կազմում նա 5 տարվա ընթացքում 99 խաղ է անցկացրել և դարձել 17 գոլի հեղինակ։ 2011/12 մրցաշրջանում նրան վարձակալել է «Շորտու» ակումբը, որը կայացավ 2012 թվականին։ Ընդհանուր առմամբ «Շորտու»-ի կազմում Կլաուդիոն 58 խաղ անցկացրեց և դարձավ 16 գոլի հեղինակ։  2013 թվականին նա վարձավճարով տեղափոխվում է «Բաստիա» ակումբ[2], որի կազմում նա անցկացրել է 15 խաղ և դարձել 1 գոլի հեղինակ։ 

2013 թվականին նա տեղափոխվել է «Գենգամ» ակումբ[3], որի կազմում անցկացրել է երկու տարի՝ մասնակցելով 72 խաղի և խփելով 22 գոլ։ «Գենգամի» կազմում Բովյուն 2013/14 մրցաշրջանում նվաճել է Ֆրանսիայի գավաթը։  2014 թվականի մրցաշրջանում նա իր դեբյուտն է կատարել Եվրոպական Լիգայի խաղարկությունում` 8 խաղ անցկացնելով Եվրոպական լիգայում և դառնալով 5 գոլի հեղինակ։

2015 թվականի ամռանը Բովյուն 5 մլն եվրոյով տեղափոխվեց «Օլիմպիկ Լիոն» ակումբ[4]։ «Առյուծների» կազմում Կլաուդիոն իր դեբյուտը կատարել է 2015 թվականի օգոստոսի 2-ին` Ֆրանսիայի Սուպերգավաթի խաղարկության՝ «Պարիզ Սեն-Ժերմենի» դեմ խաղում (0:2) և մասնակցել բոլոր 90 րոպեներին[5]։ Օգոստոսի 9-ին Բոուու «Լորիենտ» ակումբի դեմ խաղում (0:0) նա կատարել է իր դեբյուտը «Լիոնի» կազմում։ Այնուամենայնիվ, նա չի կարողացել իր տեղը գրավել ակումբի կազմում, քանի որ կոնֆլիկտ ուներ ղեկավարության ու խաղընկերների[6], մասնավորապես Ալեքսանդր Լակազետի հետ[7]։

2016 թվականի հունվարի 17-ին Բովյուն 5 միլոն եվրոյի դիմաց տեղափոխվում է իսպանական «Սելտա» ակումբ՝ թիմի հետ կնքելով 5,5 տարվա պայմանագիր[8][9]։

Ձեռքբերումներ

«Գենգամ»
Ֆրանսիայի գավաթի դափնեկիր (1)։ 2013/14

Ելույթների վիճակագրությունը

2016 թվականի հունվարի 16-ի դրությամբ[10]
ԵլույթներԼիգաԵրկրի գավաթ[11]ԵվրագավաթներԸնդհանուր
ԱկումբԼիգաՄրցաշրջանԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
ՏուրաԼիգա 22007/20089110101
2008/0937351424
Լիգա 32009/103411223613
Լիգա 22010/1119210202
Ընդհանուր99179310820
ՇորտուԼիգա 22011/123710504210
2012/1321631247
Ընդհանուր5816816617
  ԲաստիանԼիգա 12012/2013151151
Ընդհանուր151151
ԳենգամԼիգա 12013/201436562427
2014/2015361785855227
Ընդհանուր7222147859434
ՕլիմպիկԼիգա 12015/20161953360288
Ընդհանուր1953360288
ՍելտաՊրեմիեր2015/1600000000
Ընդհանուր00000000
Ամբողջ կարիերա26361341414531180

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլաուդիո Բովյու» հոդվածին։