Կոձուե Անդո

Կոձուե Անդո (ճապ.՝ 安藤梢, հուլիսի 9, 1982(1982-07-09)[1], Ուցունոմիա, Ճապոնիա), ճապոնացի ֆուտբոլիստուհի, 2011 թվականի աշխարհի չեմպիոն։

Կոձուե Անդո
ճապ.՝ 安藤梢
Քաղաքացիությունը Ճապոնիա
Ծննդյան ամսաթիվհուլիսի 9, 1982(1982-07-09)[1] (41 տարեկան)
ԾննդավայրՈւցունոմիա, Ճապոնիա
Հասակ165 սանտիմետր
Քաշ55 կիլոգրամ
Դիրքկիսապաշտպան

Կենսագրություն

Ծնվել է 1982 թվականի հուլիսի 9-ին Ճապոնիայի Տոտիգի պրեֆեկտուրայի Ուցունոմիա քաղաքում։

Ակումբային կարիերա

2002 թվականին, Ցուկուբայի համալսարանում սովորելու ժամանակ, Անդոն համալսարանական ակումբից տեղափոխվեց «Սայտամա Ռեյնաս ՖԱ» (հետագայում՝ «Ուրավա Ռեդ Դայմոնդս»)։ 2002 թվականի մրցաշրջանում Անդոն խփել է 10 գոլ և արժանացել «Young Player Awards» մրցանակին։ Նա դարձավ MVP-ի լավագույն ռմբարկուն 2004 և 2009 մրցաշրջաններում։ Նաև վեց անգամ ընտրվել է «Best Eleven»-ը։ 2010 թվականին տեղափոխվել է Եվրոպա, որտեղ խաղացել է Գերմանիայի կանանց Բունդեսլիգայի «Դույսբուրգ», «Ֆրանկֆուրտ» և «Էսսեն» ակումբներում։ «Ֆրանկֆուրտում» նա հաղթել է ՈՒԵՖԱ-ի կանանց չեմպիոնների լիգայում 2014-2015 մրցաշրջանում։ 2017 թվականի հունիսին նա վերադարձավ Ճապոնիա և կրկին սկսեց խաղալ Ուրավա Ռեդ Դայմոնդս ակումբում։

Իր ակումբային կարիերայի ընթացքում անցկացրել է 314 հանդիպում և խփել 140 գոլ։

Կարիերան հավաքականում

1999 թվականի հունիսին, 16 տարեկան հասակում, նա ընդգրկվել Է Ճապոնիայի հավաքականի կազմում 1999 թվականի ֆուտբոլի կանանց աշխարհի գավաթի խաղարկությունում։ Այս առաջնությունում հունիսի 26-ին նորամուտը նշել է Նորվեգիայի հավաքականի դեմ։ Ընդհանուր առմամբ, Անդոն չորս անգամ խաղացել է աշխարհի առաջնություններում և երեք անգամ՝ ամառային օլիմպիական խաղերում։

2011 թվականի աշխարհի առաջնությունում Ճապոնիայի հավաքականը եզրափակչում 11 մետրանոց հարվածաշարում հաղթեց ԱՄՆ-ի հավաքականին, Անդոն իր թիմի մեկնարկային կազմում էր[2]։ Նաև արծաթե մեդալ է նվաճել 2012 թվականի Լոնդոնի ամառային Օլիմպիական խաղերում։

2015 թվականի աշխարհի առաջնությունում Անդոն ընդգրկվել Է Ճապոնիայի հավաքականի կազմում, որը դուրս է եկել եզրափակիչ[3]։ Այս եզրափակչին Անդոն չկարողացավ մասնակցել. խմբային մրցաշարի առաջին խաղում Շվեյցարիայի դեմ պետք է իրացներ 11 մետրանոց հարվածը, սակայն այդ պահին վնասվածք ստացավ։ Այս խաղը նրա համար վերջինն էր Ճապոնիայի հավաքականի կազմում։

Ընդհանուր առմամբ հավաքականի կազմում մասնակցել է 126 հանդիպման և դարձել 19 գոլի հեղինակ։

Կրթություն

Անդոն ավարտել է Ուցունոմիայի կանանց միջնակարգ դպրոցը։ 2018-ի մայիսին Ցուկուբայի համալսարանում նա ստացել է ֆիզիկական դաստիարակության, առողջության և սպորտի դոկտորի կոչում։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոձուե Անդո» հոդվածին։