Համակարգչային խաղերի ժանրեր

Համակարգչային խաղերը հիմնականում դասակարգավորվում են ըստ ժանրերի և խաղացողների թվի։

Նրա արդյունքում, որ խաղի որևէ ժանրին պատկանելիության չափանիշները դեռ միանշանակ որոշված չեն, համակարգչային խաղերի դասակարգավորումը լավ սիստեմատիզացված չէ և տարբեր աղբյուրներում տեղեկությունները ժանրերի մասին կարող են տարբերվել։ Այնուամենայնիվ կոնսենսուս գոյություն ունի, որին եկել են համակարգչային խաղերի մշակողները, և հաճախ կարելի է հստակ որոշել խաղի հիմնական ժանրերից մեկին պատկանելիությունը։ Այդ ամենահանրաճանաչ ժանրերը (որորնք հաճախ կազմված են ենթաժանրերից) թվարկած են ներքևում։

Գույություն ունեն մի քանի ժանրերի էլէմենտներ ունեցող խաղեր, որոնք կարող են պատկանալ ամենին այդ ժանրերից (օրինակ, Grand Theft Auto, Տիեզերաական Ռեյնջերներ, Rome: Total War սերիները)։ Այդպիսի նախագծերը դասակարգում են կամ որևէ մեկ ժանրին, կամ մի անգամից բոլորին, որոնք կան խաղում, եթե դրանք հավասար չափով կազմում են խաղի գեյմփլեյը։