Համակարգչային հիշողություն

Համակարգչային հիշողություն (ինֆորմացիայի պահպանման միջոց, հիշող սարք), հաշվողական մեքենայի սարք, ֆիզիկական օբյեկտ, որն ստեղծված է որոշակի ժամանակահատվածում հիշողության պահպանման համար։ Հիշողությունը, ինչպես նաև կենտրոնական պրոցեսորը, համարվում է 1940-ական թվականների համակարգիչների անխախտելի բաղադրիչը։ Հաշվողական տեխնիկայի հիշողությունն ունի հիերարխիկ կառուցվածք և սովորաբար առաջարկում է կիրառել մի քանի հիշասարքեր, որոնք ունեն տարբեր բնութագրիչներ։

Կոշտ սկավառակակիր 44 ՄԲ ծավալով 1980-ական թվականների և CompactFlash 2 Գբ 2000-ական թվականների արտադրության
Օպերատիվ հիշողության մոդուլ DRAM, տեղադրված մայրական պլատայում
Հիշողության կրիչ՝ Ֆլեշ - հիշողություն

Անհատական համակարգիչներում «հիշողություն» հաճախ անվանում են ցանկացած դինամիկ հիշողություն (DRAM), որն օգտագործվում է որպես անհատական համակարգչի օպերատիվ հիշողություն՝ ОЗУ : Համակարգչային հիշողության ֆունկցիան է՝ իր տիրույթում (բջիջ) պահպանել արտաքին գործողություններն ու արդյունքները և մուտքագրված ինֆորմացիան։ Այս բջիջները կարող են արձանագրել մի շարք ֆիզիկական գործողություններ։ Դրանց գործառույթները նույնն են սովորական էլեկտրամեխանիկական անջատման համար, և դրանցում տեղեկատվությունը գրանցվում է որպես երկու խիստ տարբեր իրավիճակներ` 0 և 1 (« անջատված »/« միացված »)։ Հատուկ մեխանիզմները ապահովում են մուտքը դեպի այդ բջիջների պարունակություն (հաշվարկային, ազատ կամ հաջորդական)։ Հիշողության հասանելիության գործընթացը բաժանված է ժամանակային առանձին գործընթացների։

Այլ տերմիններ

  • Բազմաբլոկ հիշողություն (անգլ.՝ multibank memory),
  • Ներկառուցված տրամաբանությամբ հիշողություն (անգլ.՝ logic-in-memory), 
  • Բազմամուտքային հիշողություն (անգլ.՝ multiport storage memory), 
  • Բազմամակարդակ հիշողություն (անգլ.՝ multilevel memory),
  • Զուգահեր գործողություններով հիշողություն (անգլ.՝ parallel storage),
  • Էջերով հիշողություն (անգլ.՝ page memory): 

Տես նաև

  • Memtest86+

Գրականություն

  • Айен Синклер. Память // Словарь компьютерных терминов = Dictionary of Personal Computing / Пер. с англ. А. Помогайбо. — М.: Вече, АСТ, 1996. — 177 с. — ISBN 5-7141-0309-2