Հաջողակը (ֆիլմ, 2012)
«Հաջողակը» (անգլ.՝ The Lucky One), ամերիկական ֆիլմ-դրամա։ Ֆիլմի ռեժիսորը Սքոտ Հիկսն է։ Ֆիլմը նկարահանվել է Նիկոլաս Սպարքսի վեպի հիման վրա։ Ֆիլմ էկրան է բարձրացվել 2012 թվականի ապրիլի 19-ին։ Ռուսաստանում ֆիլմը ցուցադրվել է 2012 թվականի մայիսի 17-ին։
Հաջողակը անգլ.՝ The Lucky One | |
---|---|
Երկիր | ԱՄՆ Ավստրալիա |
Ժանր | ռոմանտիկ ֆիլմ, դրամա, ռազմական ֆիլմ և վեպի էկրանավորում |
Հիմք | Հաջողակը |
Թվական | ապրիլի 26, 2012[1], ապրիլի 19, 2012[2] և 2012 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Սքոթ Հիքս |
Պրոդյուսեր | Դենիզ դի Նովի |
Սցենարի հեղինակ | Նիկոլաս Սփարքս և Ուիլ Ֆեթերս[3] |
Դերակատարներ | Զաք Էֆրոն, Թեյլոր Շիլինգ, Ջեյ Ռ․ Ֆերգյուսոն, Բլայթ Դաններ, Ադամ ԼեՖևր, Դուգլաս Մ․ Գրիֆին[4], Ջո Քրեսթ, Ռայլի Թոմաս Ստյուարտ և Շերոն Քոնլի |
Օպերատոր | Ալար Կիվիլո |
Երաժշտություն | Մարկ Այշեմ |
Պատմվածքի վայր | Լուիզիանա |
Կինոընկերություն | Warner Bros. և Village Roadshow Pictures |
Տևողություն | 100 րոպե |
Պաշտոնական կայքէջ | |
The Lucky One (film) Վիքիպահեստում |
Սյուժե
Ամերիկացի ծովային զինվոր Լոգան Տիբոն ողջ է մնում Իրաքի երեք կռիվներից հետո։ Նա գտել էր մի գեղեցկուհու նկար և հենց այդ նկարի շնորհիվ էլ փրկվել էր։ Լոգանը հավատում էր այդ նկարի ուժին, չնայած նրան, որ չգիտեր անգամ այդ աղջկա անունը։Հնարավո՞ր էր սիրահարվել մի աղջկա, ում հետ երբեք չէր հանդիպել։ Տուն վերադառնալուն պես Լոգանը որոշում է գտնել այդ նկարի աղջկան։ Կարո՞ղ է նա գտնել այդ աղջկան։ Պե՞տք է Լոգանին այն աղջկա գեղեցիկ ժպիտը, որի շնորհիվ նա փրկվեց։ Լոգանին տրվա՞ծ է այդ աղջկան երջանկացնելու հնարավորությունը[5]։
Դերերում
- Զաք Էֆրոն - Լոգան Տիբո
- Թեյլոր Շիլինգ - Էլիզաբեթ "Բետ" Գրին
- Բլայտ Դաններ - Էլլի Գրին
- Ռայլի Թոմաս Ստյուարտ - Բեն
- Ջեյ Ֆերգուսոն - Քիթ Քլեյթոն
Հետաքրքիր փաստեր
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաջողակը (ֆիլմ, 2012)» հոդվածին։ |