Հարաբերությունների խզում

Հարաբերությունների խզում (հաճախ անվանում են նաև ուղղակի բաժանում), սա ցանկացած իմաստով ինտիմ հարաբերությունների դադարեցումն է՝ բացի մահից։ Խոսակցականում այդպիսի գործողությունը, երբ այն նախաձեռնել է գործընկերներից մեկը, կարող է ներկայացվել «[ինչ-որ մեկին] թողնել կամ լքել» բառով[1]։ Տերմինը պակաս կիրառելի է ամուսնացած զույգի համար, որտեղ բաժանումը հաճախ կոչվում է «առանձին ապրել կամ ամուսնալուծություն։ Երբ բաժանվում է նշանված զույգը, դա որպես կանոն, անվանում են «նշանադրությունը քանդում»։

Սյուզի Օրբախը հաստատել է, որ կենակցության ու հոգածության մակարդակի հարաբերությունների խզումը կարող է լինել ավելի ցավոտ (կամ նույնիսկ ամենացավոտը), քան ամուսնալուծությունը, քանի որ այդ միջամուսնական հարաբերությունները հասարակության կողմից պակաս են ճանաչված[2]։

Տարատեսակներ

Մի շարք հոգեբանական մոդելներ նախատեսված են հարաբերությունների խզման գործընթացը բացատրելու համար, և շատերն ասում են, որ «հարաբերությունների խզումը տեղի է ունենում փուլերով»[3]։

Փուլերը, որոնք տանում են դեպի բաժանում

L. Lee[4]-ն առաջարկում է հինգ փուլ, որոնք ի վերջո հանգեցնում են բաժանման։

  1. Դժգոհություն՝ մեկի կամ երկուսի մոտ աճում է դժգոհություն հարաբերությունների նկատմամբ
  2. Ցուցադրություն՝ զուգընկերները փոխադարձաբար տեղեկանում են հարաբերությունների խնդիրների մասին
  3. Բանակցություններ՝ զուգընկերները փորձում են համաձայնության գալ խնդրի լուծման շուրջ
  4. Բանաձև և կերպարանափոխություն՝ զուգընկերները փոխում են բանակցությունների իրենց արդյունքը
  5. Դադարեցում՝ առաջարկված բանաձևի հետ կապված խնդիրները շտկելը և հետագա լուծումների չընդունումը կամ չկիրառումը

Բաժանման ցիկլ

Ստիվ Դաքը (Steve Duck) ուրվագծում է վեց քայլ բաժանման ցիկլում[5], ներառյալ՝

  1. Դժգոհություն հարաբերություններում
  2. Սոցիալական մեկուսացում
  3. Դժգոհության պատճառների քննարկում
  4. Հասարակական բացահայտում
  5. Մաքրություն հիշողություններում
  6. Սեփական սոցիալական նշանակության զգացման վերականգնում

Ամուսնությունից առաջ բաժանումը կանխատեսող գործոններ

Ռուբին Հիլլը (Hill, Rubin) և Լետիտա Պեպլաուն (Peplau Letita)[6] հայտնաբերել են 5 գործոն, որոնք կանխատեսում են քայքայումը մինչև ամուսնությունը՝

  1. Հարաբերություններում անհավասար մասնակցություն
  2. Տարիքային տարբերություն
  3. Կրթական ձգտումներ
  4. Բանականության մակարդակ
  5. Ֆիզիկական գրավչություն

Անջատման տեսություն

1976 թվականին սոցիոլոգ Դիանա Վոհանն (Diane Vaughan) առաջարկեց «անջատման տեսություն (uncoupling theory)», ըստ որի գոյություն ուներ շրջադարձային կետ» արաբերությունները խզելու դինամիկայի մեջ՝ որոշակի պահ, երբ նրանք «գիտեին, որ հարաբերությունները ավարտվել են», երբ «ներսում ամեն ինչ մահացել է»՝ հաջորդը անցումային շրջանից հետո, որի ընթացքում զուգընկերներից մեկը ենթագիտակցորեն զգում է, որ հարաբերություններն ավարտվում են, բայց պահում է դրանք երկար ժամանակ, նույնիսկ երկար տարիներ[7]։

Գիտակցված բաժանում

Քեթրին Վուդվորդ Թոմասը, լիցենզավորված թերապևտ ամուսնության և ընտանեկան հարցերով, ստեղծել է «գիտակցված բաժանում» տերմինը 2009 թվականին։ Թոմասը սկսեց ուսուցանել այս նոր մոտեցումը բաժանումներին ամբողջ աշխարհի ուսանողներին[8]։

Այս մեթոդը մեծ հանրաճանաչություն ստացավ Գվինետ Փելթրոուի շնորհիվ, ով այս տերմինը օգտագործեց իր և Քրիս Մարտինի[9] բաժանումը նկարագրելու համար։ Երբ Փալթրոուն առաջին անգամ հրապարակեց իր ամուսնալուծության մասին լուրը, նա խնդրեց բժիշկներին՝ Հաբիբ Սադեղին (որի խիստ հսկողության ներքո նա անցավ ամուսնալուծության գործընթացին) և նրա կնոջը, դոկտոր Շերի Սամիին, բացատրել գիտակցված բաժաման գործընթացը։ «Գիտակցված բաժանման գործընթացը հնարավորություն է հասկանալու, որ յուրաքանչյուր վրդովմունք և վեճ (ամուսնության ժամանակ) հանդիսանում են ազդանշան նրա համար, որպեսզի նայեք ինքներդ ձեզ և գտնեք ներքին հակասական օբյեկտ, որն ապաքինման կարիք ունի»,- բացատրեց Սադեղին։ «Այդ դիրքից չկան մեղավորներ, կան պարզապես երկու մարդ, և ամեն ինչ կապված է այդ մարդկանց հետ, որպես անհատականություններ և ոչ թե նրանց հարաբերությունների»[10]։

Վշտի փուլեր

Սյուզան Էլիոթը (Susan J. Elliott)[11], հոգեթերապևտ, որն օգնում է սիրելիի կորուստը հաղթահարելուն (grief counselor) և բաժանումների փորձագետ, գրում է, որ վշտի հույզերը բաժանումից հետո ըստ էության նույնն են, ինչպես ցանկացած այլ վշտալի գործընթացներում։ Նրա հետազոտության վրա արտացոլվեց այն, որ Ռաֆայել Բևերլին (Beverley Raphael)[12] վշտի գործընթացը կոչեց «տարբերփուլ» և ոչ թե «ընթացաշրջան»։ Էլիոթը, որը լայնորեն հետազոտել էր վիշտը, գրում է, որ վշտի տարբերափուլերը բաժանումից «ցնցումն ու հավատի բացակայությունը», «ստուգումն ու ցավոտ հեռացումը» ու «վերակազմավորում, ինտեգրում և ընդունում» է։ Այս տարբերափուլերից ցանկացածը կարող է լինել բաց թողնված, կարող է կրկնվել կամ կարող է վերադասավորվել ըստ իրավիճակի և անհատականության։

Վիճակագրություն

Համաձայն Ջոն Ֆետոյի[13], eNation ի ուսումնասիրության մեջ պարզել է, որ վերջին տասը տարվա ընթացքում բոլոր ամերիկացիների գրեթե մեկ երրորդը բաժանման փորձ է ունեցել։ Նա նաև պարզել է, որ որքան երիտասարդ է մարդը, այքան մեծ են շանսերը, որ նա վերջին տասնամյակում ավելի քան մեկ անգամ բաժանվել է։ Ենթադրվում է, որ դա տեղի է ունենում այն պատճառով, որ երիտասարդները հանդիպումների գնում են ավելի ակտիվ, քան ավագ սերունդը։

Վերականգնում

Կախված էմոցիոնալ կապվածությունից, բաժանվելուց հետո բուժումը կարող է լինել երկարատև գործընթաց՝ մի քանի քայլով, որոնք կարող են ներառել՝ վերականգնման համար բավարար ժամանակ տրամադրելը, ներանձնային հարաբերությունների բարելավումը և, վերջապես, մոտիվացիա գտնելով, որպես այդպիսին անհրաժեշտ է« գլխից բաժանումը դուրս նետելու համար»։

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

🔥 Top keywords: Գլխավոր էջԲյուրականի աստղադիտարանՍպասարկող:ՈրոնելՀայաստանի գետերի ցանկՀիդրա (կենդանի)ՄակաբուծությունՊալադիումՋերմաստիճանային ինվերսիաԱրյան շրջանառությունՍպիտակուցներԻդիոադապտացիաՊարույր ՍևակՋուրՕվկիանոսային հոսանքներԼուսային տարիՋոուի ԱնսաԷրիթրոցիտներԱրփի լճի ջրամբարՖոտոսինթեզՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ԵրկրակեղևԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներԻրանՁկներՍեռական հարաբերությունՋրծաղիկՀրաբխային ապարՓոփոխականություն (կենսաբանություն)ՀայաստանԿաթնասուններՍունկԵրիկամԷկոլոգիական գործոններՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Սահմանադրական միապետությունԹելոֆազՎարդավառՌիբոսոմԴանիա