Հենրի Թեյթ

Հենրի Թեյթ (անգլ.՝ Henry Tate, մարտի 11, 1819(1819-03-11)[1][2], Չորլի, Լանկաշիր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3] - դեկտեմբերի 5, 1899(1899-12-05)[1][2], Streatham, Լամբեթ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3]), բրիտանացի արդյունաբերող և բարերար, Լոնդոնի Թեյթ բրիտանական պատկերասրահի հիմնադիրը։

Հենրի Թեյթ
Դիմանկար
Ծնվել էմարտի 11, 1819(1819-03-11)[1][2]
ԾննդավայրՉորլի, Լանկաշիր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3]
Մահացել էդեկտեմբերի 5, 1899(1899-12-05)[1][2] (80 տարեկան)
Մահվան վայրStreatham, Լամբեթ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3]
ԳերեզմանՎեստ Նորվուդի գերեզմանատուն[4]
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունարվեստի կոլեկցիոներ և ձեռնարկատեր
ԱմուսինJane Wignall? և Amy Fanny Hislop?
Ծնողներհայր՝ William Tate?[1], մայր՝ Agnes Booth?[1]
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներHenry Tate?, Sir William Tate, 2nd Baronet?[1], Isolina Tate?[1], Agnes Esther Tate?[1], Alfred Tate?[1], Edwin Tate?[1], Caleb Ashworth Tate?[1] և George Booth Tate?[1]
 Henry Tate Վիքիպահեստում

Կենսագրություն

Ծնվել է 1819 թվականի մարտի 11-ին Անգլիայի Լանկաշիր կոմսության Չորլի քաղաքում՝ ունիտարիանական հոգևորական արժանավոր Թեյթի (անգլ.՝ Reverend William Tate) և նրա կնոջ՝ Ագնեսա Բութի (անգլ.՝ Agnes Booth) ընտանիքում[5]։

13 տարեկանում Լիվերպուլում դարձել է նպարավաճառի աշակերտ։ Այնուհետև դարձել է շաքարի փոքր գործարանի կառավարիչ։ 1859 թվականին Թեյթը դարձել է շաքարի գործարաններ ունեցող «John Wright & Co.» կազմակերպության գործընկերը։ 1869 թվականին լիակատար վերահսկողություն է ստացել կազմակերպության նկատմամբ և այն վերանվանել «Henry Tate & Sons»։ 1875 թվականին ստորագրել է գերմանացի գյուտարար Օյգեն Լանգենի արտոնագիրը շաքարի խորանարդի պատրաստման համար, իսկ 1877 թվականին գործարան է բացել Լոնդոնի[6] Սիլվերթաուն քաղաքում, որն աշխատում է առ այսօր։

Թեյթն արագ դարձել է միլիոնատեր և շռայլորեն նվիրաբերել բարեգործությանը։ 1889 թվականին իր՝ 65 նկարից բաղկացած հավաքածուն հանձնել է կառավարությանն այն պայմանով, որ նրանք պետք է ներկայացվեն պատկերասրահում, ինչի կառուցման համար վճարել է 80 000 ֆունտ։ Բրիտանական արվեստի ազգային պատկերասրահը, որն այժմ հայտնի է որպես Թեյթ բրիտանական պատկերասրահ, բացվել է 1897 թվականի հուլիսի 21-ին Միլբանկ հին բանտի տեղում։ Բացի այդ, Թեյթը կատարել է բազմաթիվ այլ նվիրատվություններ․ 10 000 ֆունտ՝ Օքսֆորդի «Harris Manchester College» գրադարանի համար, 20 000 ֆունտ՝ Լիվերպուլի «Hahnemann Hospital» հոմեոպաթիկ կլինիկայի համար, 42 500 ֆունտ՝ Լիվերպուլի համալսարանի համար, 3 500 ֆունտ՝ կանանց «Bedford College»-ի համար, 8 000 ֆունտ՝ «Liverpool Infirmary» լիվերպուլյան լազարետի համար, ինչպես նաև մի շարք այլ նպատակների համար։

1898 թվականին՝ մահվանից 1 տարի առաջ, Թեյթն ստացել է բարոնետի տիտղոս։ Սկզբում նա հրաժարվել է այդ տիտղոսից, բայց երբ հաղորդել են, որ թագավորական ընտանիքը կնեղանա նորից հրաժարվելու դեպքում, նա համաձայնվել է։

Մահացել է 1899 թվականի դեկտեմբերի 5-ին Լոնդոնում[7]։

1921 թվականին նրա «Henry Tate & Sons» կազմակերպությունը միավորվել է «Abram Lyle & Sons» կազմակերպության հետ՝ ստեղծելով «Tate & Lyle» ձեռնարկությունը։

Հիշատակ

  • Հենրի Թեյթի պատվին բազմաթիվ հուշատախտակներ են տեղադրվել, որոնցից մեկը բացվել է 2001 թվականին Բերքենհեդի 42-րդ Համիլթոն փողոցում գտնվող նրա առաջին խանութի տարածքում։
  • 2006 թվականին «Wetherspoons» ցանցի պանդոկներից մեկը հայրական Չորլի քաղաքում անվանվել է նրա պատվին։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Philippe Chalmin. The Making of a Sugar Giant: Tate and Lyle, 1859—1989. Taylor & Francis, 1990. 782 с.(անգլ.)

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի Թեյթ» հոդվածին։