Հրեշտակները երգում են

Հրեշտակները երգում են, 2013 թվականին հեռարձակված Ամանորյա ընտանեկան դրամա է։ Ֆիլմը վերցված է Թուրք Պիպկինի 1999 թվականի «Երբ հրեշտակները երգում են» նովելից։ Ֆիլմի ռեժիսորն է Թիմ ՄաքՔանլիսը և դերակատարներն են Հարի Կոնիքը, Քոնի Բրիթոնը, Չենդլեր Կենտեբերին, Ֆիոնուլա Ֆլենեգենը, Լայ ԼովեթըՎիլի Նելսոնը և Քրիս Քրիսթոֆերսոնը[5]։

Հրեշտակները երգում են
անգլ.՝ When Angels Sing
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա[1][2], սուրբծննդյան ֆիլմ և վեպի էկրանավորում
ՀիմքWhen Angels Sing?
Թվականմարտի 10, 2013[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորTim McCanlies?[1]
ՊրոդյուսերԷլիզաբեթ Ավելլան և Fred Miller?[3]
Սցենարի հեղինակTurk Pipkin?[3]
ԴերակատարներՀարրի Քոնիք կրտսեր, Քոննի Բրիթոն, Չանդլեր Քենթերբերի, Ֆիոննուլա Ֆլենագան, Լայլ Լովեթ, Վիլլի Նելսոն և Քրիս Քրիստոֆերսոն
Տևողություն87 րոպե[4]
Պաշտոնական կայքէջ

Սյուժե

Ֆիլմի գլխավոր հերոսը պատմության դասախոս Մայքլն է (Հարի Կոնիք)։ Նա երեխա ժամանակ շատ էր սիրում Ամանորը, բայց ողբերգական վթարի պատճառով նրա տոնի հոգին փշրվում է։ Մեծանալով նույնպես նա չի կարողանում գտնել Ամանորյա ուրախությունը։ Բայց քանի որ նա տղան նույնպես կանգնած էր ողբերգության առջև, նա ստիպված էր կրկին գտնել տոնի հոգին։ Նա հանդիպում է Նիք անունով մի մարդու, ով տալիս է նրան մի նվեր, որը օգնում է Մայքլին կրկին գտնել Ամանորյա ուրախությունը։

Դերերում

  • Հարի Կոնիքը՝ Մայքլ Ուալքերի դերում
  • Քոնի Բրիթոնը՝ Սյուզան Ուալքրի դերում
  • Չենդլեր Կենտեբերին՝ Դեյվիդ Ուալքերի դերում
  • Ֆիոնուլա Ֆլենեգենը՝ Միայի դերում
  • Լայլ Լովեթը՝ Գրիֆինի դերում
  • Վիլի Նելսոնը՝ Նիքի դերում
  • Քրիս Քրիսթոֆերսոնը՝ գնդապետի դերում

Սաունդթրեք

Երգերի ցանկ[6]

ԱնվանումԿատարողՏևողություն
1.Up On the HousetopBlack Soot2:11
2.Mistletoe on Death RowԴեյլ Ուատսոն1:58
3.Deck the HallsThe Trishas0:56
4.Christmas Time Is HereՔադ Էդմոնսոն, Լայլ Լովեթ և Միչ Ուաստոն2:23
5.Family BibleՈւիլի Նելսոն և Բիլի Նելսոն3:01
6.Signals In the DarkՍահարա Սմիթ3:41
7.MosesThe Trishas3:43
8.Christmas Time in TexasԴեյլ Ուատսոն3:54
9.Christmas LoveՄիս Լավել, Գայ Ֆորսայթ և Կառոլին Վոնդերլանդ2:32
10.Silent NightԿառոլին Վոնդերլանդ և Գայ Ֆորսայթ1:17
11.Amazing GraceՈւիլի Նելսոն և Բիլի Նելսոն3:32
12.When I'm HomeՀարի Կոնիք և Ուիլի Նելսոն3:30

Ծանոթագրություններ